ԵԱՏՄ
«Օրակարգային մի շարք հարցերի շուրջ ստորագրվել են փաստաթղթեր», – Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը կառուցողական քննարկում ունեցանք մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ։ Ապա կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդեց ընդլայնված կազմով նիստը: Քննարկեցինք ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր…
Արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն սկզբունքը կտրուկ շրջադարձեր չկատարելն է
ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը նշում է՝ արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն սկզբունքն իրենց համար կտրուկ շրջադարձեր չկատարելն է, այս մասին տեղեկացնում է 1in.am-ը. «Մենք դեռ հեղափոխության ժամանակ բազմիցս կրկնել ենք՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորներում կտրուկ շրջադարձեր չեն լինելու, շարունակելու ենք լինել ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, շարունակելու ենք ավանդական ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի…
Ինչո՞վ է ՀՀ-ն առաջատար որոշ ԵԱՏՄ երկրներից
Համաշխարհային տնտեսական ֆորումի 2018 թվականի զեկույցով Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 9 կետով բարելավել է իր դիրքերը՝ աշխարհի 140 երկրի շարքում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը. 2017 թվականին երկիրը 28-րդն էր,տեղեկացնում է panarmenian.net–ը. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ՀՀ-ն այս առումով առաջատար է ԵԱՏՄ անդամ երկրների շարքում, ինչպես նաև առաջ է անցել…
Բոլթոնի այցը զուգադիպեց այս վտանգավոր զարգացումների՞ն, թե՞
Քաղաքագետ Ռուբեն Հակովյանը մեկնաբանել է, որ Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, Ն.Փաշինյանի կողմից անպատասխան թողած` «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել»՝ Բոլթոնի հայտարարությունից հետո Իրանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ, ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությանն էր վերաբերում:…
ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարը Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջին նիստին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջին նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման…









