fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ`մասնակցելու եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ  պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին:

Այս մասին նա հայտնել ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նկարի միջոցով՝ կից գրելով. «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկ Պետերբուրգում ԵԱՏՄ առաջնորդները կայանալիք նեղ կազմով խորհրդի նիստում քննարկելու թվային տնտեսության զարգացման և ինտերնետ-շուկայի կարգավորման հարցերը:

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, առաջնորդները կքննարկեն ինտերնետ-շուկայի կարգավորումների ոլորտում արդեն իսկ համաձայնեցված քաղաքականության, ինչպես նաև ցանցային տեխնոլոգիաների զարգացման մի քանի դրույթ:

Ուշակովը մասնավորեցրել է, որ այս տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որը զբաղվում է թվային բնագավառում համատեղ հեռանկարային նախագծերի ընտրությամբ և առաջխաղացմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ