Բոլթոնի այցը զուգադիպեց այս վտանգավոր զարգացումների՞ն, թե՞

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակովյանը մեկնաբանել է, որ Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, Ն.Փաշինյանի կողմից անպատասխան թողած` «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել»՝ Բոլթոնի հայտարարությունից հետո Իրանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ, ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությանն էր վերաբերում:

Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին ձգտում Իրանից նման ստորագրություն ստանալ, ինչը, կարծում եմ, հասկանալի է. Արցախի հետագա կարգավիճակը այս պայմանագրում ձևակերպված է:

Բոլթոնի` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հարցը օրակարգ բերելու կարծիք-հրահանգը Ն.Փաշինյանին նույնպես լուրջ քննարկման առարկա դարձավ թե´ մեզանում և թե Մինսկի խմբի անդամ երկրների քաղաքական շրջանակներում: Իսկ մինչ այդ ՀԱՊԿ-ում արդեն հասցրել էինք մեր դիվանագիտական տգիտության պատճառով խնդիրներ ստեղծել կառույցի ներսում` այդ քայլով լրջորեն ստվերելով կառույցի միջազգային հեղինակությունը:

Ղազախստանն ու Բելառուսը երբեք չեն թաքցրել իրենց ռազմավարական լուրջ գործընկերային հարաբերությունները ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող (առայժմ) Ադրբեջանի հետ և բնական է, որ նրանք պետք է օգտվեին ստեղծված իրավիճակից, ինչն Ադրբեջանի հետ համագործակցաբար իրականացնում են «սրբորեն» (Լուկաշենկոյի ձևակերպումն է):

Ակնհայտ է, որ Ն.Փաշինյանի և այդ կառույցում եղանակ ստեղծեղ որոշ առանցքային դերակատարների հետ հարաբերությունները, մեղմ ասած, գործընկերային չէ: Լուկաշենկո-Փաշինյան` միմյանց հասցեին տրված գնահատականները դուրս են դիվանագիտական արարողակարգի սահմաններց: ՆերՀԱՊԿային մթնոլորտի իրական արտացոլումն է նաև այն, որ ՀԱՊԿ պայմանագրի հոդված 17-ի համաձայն, Հայաստանին հասանելիք քվոտան` կառույցի Գլխավոր քարտուղարի հարցում, կարծում եմ, արդեն, կոպիտ ասած, խլել են մեզանից: Ի դեպ, ՀԱՊԿ-ի կանոնադրության 20 հոդվածը նախատեսում է նաև այդ կառույցից անդամ-երկրին հեռացնելու ընթացակարգը… Առավել ևս, որ Ադրբեջանն արդեն ՀԱՊԿ-ի մատույցներում է…

Գուցե Ն.Փաշինյանն անկեղծ չէ՞ր, երբ իշխանություն ձեռք բերելու նպատակով հաշված օրերի ընթացքում հասարակությանը փորձեց համոզել, որ արմատապես փոխել է իր ծրագրային-քաղաքական դիրքորքշումները և ոգևորված սկսեց դիֆերամբներ ձոնել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի,  Ռուսաստանի և անձամբ Վ.Պուտինի հասցեին՝ մինչ այդ այդ կառույցների և ՌԴ-ի հետ հարաբերությունները դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտներ:

Եվ հարց է` Բոլթոնի այցը ընդամենը զուգադիպեց այս վտանգավոր զարգացումների՞ն, թե՞…

Ի դեպ, Ջոն Բոլթոնն ԱՄՆ նախկին փոխնախագահ Չէյնիի հետ կարողացան կրտսեր Բուշի օրոք սանձազերծել Մերձավոր Արևելքում արյունածոր վերքի վերաճած հեղափոխությունների շղթան, ինչը դարձավ 21-րդ դարի հիմնական արհավիրքներից մեկը… Նրանք փնտրում և հիմնական գտնում են այդ ազդեցության գործակալներին,  որոնց միջոցով իրականացնում են իրենց ծրագրերը:  Եվ գուցե Բոլթոնն արդեն  բանաձևել է հանձնարարականը․ Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը սխա՞լ ․․․

Եվ, ուրեմն, ի գո՞րծ ․․․

Հրապարակող՝

Ամենաթարմ