եբրայական համալսարան
Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ցեղասպանության հանցագործության խորը ցավը․ Զոհրաբ Մնացականյան
Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը: Իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանին տարիներ շարունակ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու հետևողականության համար: «Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ոչ միայն բազմադարյա պատմություն, այլև հալածանքի…
Երուսաղեմի Եբրայական համալսարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 30-ին Իսրայելի խոշորագույն գիտակրթական կենտրոնում՝ ժամանակակից Իսրայելի առաջին համալսարանը համարվող Երուսաղեմի Եբրայական համալսարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրուած հուշ-երեկո է կազմակերպվել: Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկացնում են, որ ոգեկոչման նման միջոցառումներ նախկինում էլ են տեղի ունեցել, սակայն այս տարի առաջին անգամ համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը և հանդես եկել…


