fbpx
Հասարակություն

Երուսաղեմի Եբրայական համալսարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 30-ին Իսրայելի խոշորագույն գիտակրթական կենտրոնում՝ ժամանակակից Իսրայելի առաջին համալսարանը համարվող Երուսաղեմի Եբրայական համալսարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրուած հուշ-երեկո է կազմակերպվել:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկացնում են, որ ոգեկոչման նման միջոցառումներ նախկինում էլ են տեղի ունեցել, սակայն այս տարի առաջին անգամ համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

Ելույթ են ունեցել նաև պրոֆեսոր Ռուբեն Ամիդայը, Տ. Կորյուն Վրդ. Բաղդասարյանը. վերջինս ընթերցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի ողջույնի խոսքը: Ելույթներ են ունեցել նաև Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանն ու հուշ երեկոյի գլխավոր բանախոս, դոկտոր Վիգեն Կարապետը: Միջոցառումն անցկացվել է «Աբելի ձայնը, որ աղաղակում է Աստծուն երկրից` հանուն ճշմարտության և արդարության» խորագրի ներքո: Եղել են նաև օտար մասնագետների` վերջերս լույս տեսած «Թուրքիայի քրիստոնյա համայնքների ոչնչացումը, 1894-1924» թթ. գրքի հեղինակներ դոկտ. Բենի Մորիսի և պրոֆ. Դրոր Զեևիի, «Արարատցիները» գրքի հեղինակ Օրա Ախիմեիրի ելույթները: Գեղարվեստական բաժնում ելույթ են ունեցել Ս. Թարգմանչաց վարժարանի սաներն ու Իլիա Մազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ