եզդիական համայնք
ԱՄՆ դեսպանը մասնակցեց Եզդիական Նոր տարվա տոնակատարությանը Հայաստանում
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջերս մասնակցել է Հայաստանի եզդիական համայնքի հետ Շարշամա Սարսալեի՝ Եզդիական Նոր տարվա տոնակատարությանը։ Միջոցառումը, որը ներառում էր ավանդական երաժշտություն և պարեր, ինչպես նաև այց աշխարհի ամենամեծ եզդիական տաճար, ընդգծել է եզդիների վառ մշակութային ժառանգությունը և Հայաստանի հանձնառությունը կրոնական հանդուրժողականությանը։
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները…
16 տարեկանում արդեն հղի էի, ստիպում էին տան բոլոր գործերն անել, ու առաջնեկիս կորցրի․ եզդի աղջիկները վաղամուսնության զոհ են դառնում
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացաուցիչներից ամենամեծը եզդիական համայնքն է: ՀՀ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով այստեղ 35 հազար 850 եզդի է ապրում: Հայաստանում եզդիներն ունեն դավանանքի ազատություն, տարբեր հարթակներում ներկայացուցչություն, ազգային ավանդույթների ազատ պահպանում: Եզդիներն այսօր էլ հետևում են իրենց մշակույթին ու սովորույթներին, որոնցից մեկն է վաղամուսնությունը: Չնայած 2012 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «ՀՀ…
Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույս և երազանք․ Փաշինյանը շնորհավորել է եզդիական համայնքին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ եզդիական Նոր տարվա առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: Ուղերձում նշված է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Դարավոր պատմություն ունեցող հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ընդհանուր պայքարի փորձություն է անցել, ամրապնդվել խաղաղ,…
Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր կյանքի 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։ Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»։ https://www.facebook.com/Avdalyan.Said/posts/3909906509043149
Կարևորվել են Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը
ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ապրիլի 23-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ: Հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ: Ռուստամ Բաքոյանը կարևորել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացը և ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը: Պատգամավորը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և դրա…






