Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ եզդիական Նոր տարվա առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
Ուղերձում նշված է.
«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Դարավոր պատմություն ունեցող հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ընդհանուր պայքարի փորձություն է անցել, ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով:
Զգալի է նաև ձեր ներդրումը մեր երկրի՝ ընդհանուր տան կերտման և պաշտպանության գործում:
Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույս և երազանք, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:
Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ»:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)