ԵԽԽՎ
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացիկ փուլը և ընդգծել ժողովրդավարական բարեփոխումները։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին այսօր ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանում բոլորի իրավունքները, և որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները պետք է ազատ լինեն այդ հարցում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին և Ադրբեջանում պահվող մյուս բոլոր հայերին։ Բանաձևում խստորեն դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի և քաղաքական դրդապատճառներով կալանավորումները, ընդգծելով նրանց անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Վեհաժողովն ընդգծել է, որ շարունակելու է հետևել Ադրբեջանում պահվող հայ գերիների և…
Ռազմագերիներ. Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Ադրբեջանում բախվում են դատավարությունների, որոնք լայն միջազգային դատապարտում են առաջացրել և որակվել որպես քաղաքական դրդապատճառներով կեղծ գործընթացներ։ «Ռազմագերի» որակումը վիճարկվում է Ադրբեջանի կողմից, որը նրանց համարում…
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2024 թվականի տարեկան զեկույցը բացահայտում է, որ Ադրբեջանը լուրջ քայլեր չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգության, արժանապատիվ վերադարձի կամ սեփականության վերականգնման իրավունքների ապահովման ուղղությամբ: Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը խախտել է իր ստանձնած պարտավորությունները՝ չհետևելով միջազգային չափանիշներին և մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին։ 2023 թվականի…
Գերմանական Münchner Merkur թերթը հաստատել է նախկին Բունդեսթագի պատգամավորներ Աքսել Ֆիշերի և Էդուարդ Լինթների դեմ առաջադրված մեղադրանքները, որոնք մեղադրվում են Ադրբեջանից զգալի կաշառքներ ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այդ երկրի շահերը պաշտպանելու նպատակով։ Դատախազությունը մեղադրանքները ներկայացրել է Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան, որտեղ դատավարությունը նախատեսված է հունվարի 16, 2024 թ.։ Ըստ թերթի, Ֆիշերն ու…
Դեկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին: Նրանց այցը խորհրդանշում է միջազգային ճանաչումը և հարգանքը Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ, ինչպես նաև ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր կարևորությունը։ Հանձնաժողովի…
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը։ Մինչ նիստի մեկնարկը, նրան և նիստի նախագահող, Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ քննարկելով նիստի կազմակերպչական հարցերը։ Նիստի մասնակիցներին նախ…
Երևանը դեկտեմբերին դառնալու է միջազգային դիվանագիտության կենտրոն՝ հյուրընկալելով երկու կարևոր վեհաժողով: Դեկտեմբերի 9-10-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, իսկ դեկտեմբերի 10-12-ը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) լիագումար նստաշրջանը։ Այս միջոցառումները համախմբելու են մինչև 60 մասնակից ԵԽԽՎ հանձնաժողովի նիստի համար և մինչև 130 պատվիրակ՝ ՍԾՏՀ…
Դեկտեմբերի 8-12-ը Երևանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը։ Այս նպատակով Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը՝ Կոնստանտինոս Էֆսթաթիուի գլխավորությամբ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն, որով հաստատել է Կիպրոսի պատվիրակության ընդունման կազմակերպումը։ Պատվիրակությունը կընդունի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ ԵԽԽՎ այս նիստը…
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների խախտումները և կոչ անում անհապաղ ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։ Բանաձևում անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների խախտումներին և ժողովրդավարական գործընթացների սահմանափակմանը Ադրբեջանում: Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող սահմանափակումները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության…
Երկուշաբթի Ստրասբուրգում հաստատվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի վերջնական օրակարգը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը։ 81 կողմ, 33 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգում ընդգրկված է հրատապ բանավեճ՝ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով: Օրակարգի քննարկման ժամանակ որոշ անդամներ դեմ են արտահայտվել այդ հարցին անդրադառնալուն։ Վրաստանի ներկայացուցիչ Գիվի Միկանաձեն կասկածի տակ…
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․ Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և…
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ տարբեր դերակատարների ներգրավվածությամբ: Հատկապես հատկանշական է Ուկրաինայի գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկատվությունն Ուկրաինայում պատմամշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ: Պատմամշակութային…
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ` բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին և բանաձևն ընդունվեց։ Ի հեճուկս…