ԵԽԽՎ
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանում հայատյացության քարոզի մասին
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթի ժամանակ նշեց. «Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու…
ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը. Պարույր Հովհաննիսյան
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ: Նա նշել է, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը շատ հագեցած է, նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան…
ԵԽԽՎ-ում կողմնակի միջոցառում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ. «ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում (side event) է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ։ Ներկա են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովան, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև…
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ…
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանը՝ Ռուբեն Ռուբինյանին
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: «Ի՞նչ եք կարծում, Եվրոպայի խորհուրդը կարո՞ղ է ապահովել հակամարտությունների գոտիներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Այս հարցն արդեն երկար տարիներ օրակարգում է, սակայն առանց շոշափելի արդյունքների: Կարծում եք, դա կարո՞ղ է…
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Կարեն Ղազարյանի ազատազրկմանը
ԵԽԽՎ՝ այսօր մեկնարկած գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ինչպես փոխանցում են Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, պատգամավորն ասել է՝ «Հարգելի գործընկերներ, Եվրոպայի Խորհրդի անդամ, «խիստ դեմոկրատական» Ադրբեջանի դատարանը արագացված ընթացակարգով փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, ով հունիս ամսին…
ԵԽԽՎ-ում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես կբացվի
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում հինգշաբթի օրը՝ ապրիլի 11-ին, բացվելու է «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը: Ցուցահանդեսի բացումը կանեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը,…
Մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ գարնանային նստաշրջանը սկսված է: Օրակարգի համաձայն` հիմնական հարցերի թվում պատվիրակները քննարկելու են նաև Եվրախորհրդի բյուջետային ճգնաժամը, որն արդյունք է Ռուսաստանի կողմից չվճարված անդամակցության վճարների: Ծրագրվում է, որ գարնանային այս նստաշրջանի ժամանակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը տարեկան զեկույց կներկայացնի: Բացի դրանից` սպասվում է…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահին
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների…
ՀՀ վարչապետը կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլ ամսին կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին։ Վարչապետը հանդես կգա ելույթով։ Այս մասին այսօր ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ և ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի», –…
ՀՀ վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառյությունից։ Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների…
ԵԽԽՎ նախագահը ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովում
Հայաստանում է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Այսօր նա Ազգային ժողովի նիստի ընթացքում հանդես եկավ զեկույցով: Իր ելույթում նա նշեց, որ 18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին շատ կարևոր մի փուլ էր ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար, ինչպես նաև մեծ օժանդակություն բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական, արդարադատության, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, տեղական…
Հայաստան է այցելելու ԵԽԽՎ նախագահը
Մարտի 26-28-ը Հայաստան է այցելելու ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: «Հանդիպումներ են նախատեսված Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև՝ Ազգային ժողովում», – ասաց Աննա Նաղդալյանը:
Արթուր Դավթյան. Նվիրատվությունը չի ազդում քրեական հետապնդման վրա
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանն անդրադարձել է քրեական առանձին գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց` պետությանը տրվող նվիրատվությունների իրավաչափության հարցին: Մարտի 14-ին ընդունելով ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային եւ Անդրեյ Շիրցելին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ խնդրի առնչությամբ իրավական լուծումները շատ հստակ են: Նրա խոսքով՝ անձի բացառիկ իրավունքն է…
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը…















