fbpx
Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանում հայատյացության քարոզի մասին

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթի ժամանակ նշեց.

«Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու բարոյական պարտավորությունները չեն կատարում»:

Պատգամավորը մի քանի օրինակ բերեց: Նա հիշեցրեց՝ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարեց, որ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպայի, և դա բերեց իբրև գովելի օրինակ, Ադրբեջանի նախագահն ասաց, որ Ադրբեջանի թշնամին է ողջ հայ ժողովուրդը, իսկ ասամբլեան լռություն պահպանեց, և դա մտահոգիչ է:

ՀՀ պատվիրակության անդամը մեջբերեց ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի հայտարարությունը, որ Ալիևը խաղաղություն չի ուզում, ապա նշեց՝ ադրբեջանական դպրոցական դասագրքերում ատելության քարոզ է, և կրկին լռություն է տիրում, երբ հայտարարում են, որ հայատյացություն են տարածում ադրբեջանական ԶԼՄ-ներն ու դասագրքերը, կրկին լռում են:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունից Սահիբա Գաֆարովան քիչ անց արձագանքեց Նաիրա Զոհրաբյանի ելույթին, Խոջալուի հարցը բարձրացրեց, հիշեցրեց՝ ՀՀ նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերն էթնիկապես անհամատեղելի են:

Գաֆարովան նաև ասաց, որ ատելության տարածումը ԼՂ հարցի լուծմանը չի նպաստի, հակառակը՝ այն կբարդացնի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ