ԵԿՄ նախկին նախագահ
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ Լևոն Բաղդասարյան
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Մանվել Գրիգորյանը ծանր ծայրահեղ վիճակում է։ Պաշտպանի խոսքով Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ…
Առողջապահության նախարարությունը Մանվել Գրիգորյանի գործով ոչ մի գործողություն չի իրականացնում․ փաստաբան
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ոչ թե իրականացվում է կամ իրականացվելու է արդարադատություն, այլ ուղղակի տոտալ քաղաքականություն է տարվում՝ ամեն ինչ անել, որ գործողություններ կատարվեն՝ ի վնաս նրան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը։ «Մոտ 2 ամիս առաջ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով՝ մեղադրողի միջնորդությամբ։…
Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը
Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Ներկա է նաև Մանվել Գրիգորյանը: Գրիգորյանի պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը, դիմեց դատարանին՝ խնդրանքով, որ լրատվամիջոցները չմասնակցեն և դուրս գան նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը դեռևս բավարար լավ չէ ու, գուցե,…
Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: «Որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին՝ ժամը 12:30-ին: Դատարանին է ներկայացվել դատաբժշկական եզրակացության օրինակը, որն այս պահին ՀՔԾ-ում քննարկման առարկա է»,- նշեց Մկրտչյանը: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին`…
Կկալանավորե՞ն նորից Մանվել Գրիգորյանին. որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին։ «Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13։30-ին», – լրագրողներրին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ Նա ասաց, որ միջնորդել են դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես…




