ԵՄ դիտորդական առաքելություն
ԵՄ դիտորդները Գեղարքունիքի Շատջրեք գյուղում հանդիպել են տեղի աշակերտներին
Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղի դպրոց՝ հանդիպելու տեղի աշակերտներին։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել առաքելության գործունեությունն ու նպատակները։
Ֆինլանդիայի դեսպանը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին՝ ներկայացնելու առաքելության աշխատանքը։ Ֆինլանդիան 7 փորձագետ է տրամադրում առաքելությանը։
Մեծ Բրիտանիայի դեսպանը և ԵՄ դիտորդական թիմը քննարկել են Սյունիքի անվտանգությունը Գորիսում
Սյունիք կատարած վերջին այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) թիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները։ Դեսպանը կարևորել է ԵՄ առաքելության աշխատանքը և սահմանամերձ համայնքներում խաղաղության անհրաժեշտությունը։
Նիդերլանդների ԱԳ նախարարը լարվածության պայմաններում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է հայ-ադրբեջանական սահմանը
Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ԵՄ դիտորդների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական լարված սահմանը՝ ընդգծելով ԵՄ-ի հանձնառությունը տարածաշրջանային կայունությանը շարունակական լարվածության պայմաններում։
Հայաստանը կողմնորոշում է արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք. Միխալ Շչերբան
Լեհ եվրոպատգամավորը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը դեպի Արևմուտք։ Հորդորում է ԵՄ-ին խորացնել կապերը, երկարաձգել դիտորդական առաքելությունը։
Ադրբեջանի դժգոհությունը Հայաստանում ԵՄ առաքելությունից բխում է լծակների կորստից․ Շվեդիայի պատգամավոր Արին Կարապետ
Ադրբեջանի մեղադրանքները Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ պայմանավորված են նրանով, որ Բաքուն կորցնում է իր պայմանները թելադրելու լծակները, ասում է շվեդ պատգամավոր Արին Կարապետը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Արցախին միջազգային ոչ համարժեք արձագանքը և խաղաղության պայմանագրի հրատապությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին քննադատում է Արցախին միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը, ընդգծում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հրատապությունը և կարևորում ԵՄ դիտորդական առաքելության դրական ազդեցությունը։
ԵՄ-ում այսօր որոշում կկայացնեն Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ
Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն և որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ։ «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Առաքելության կազմը կմնա անփոփոխ՝ բաղկացած 165 միջազգային և 44 հայաստանցի…
Ֆրանսիայի աջակցությունը պաշտանության ու ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում. Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանի և Ֆրանսիայի Զինված ուժերի շտաբների պետերը հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման ուղիները։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր X միկրոբլոգում։ ֆրանսիական և հայկական բանակների շտաբների պետերը հանդիպել են Բրյուսելում։➡️ Ֆրանսիան շարունակում է խորացնել Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը: https://t.co/7rq4756b1u — Olivier Decottignies (@O_Decottignies) January 18, 2025 Դեսպանի…
Հավատարիմ ենք տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը․ ԵՄ առաքելություն Հայաստանում
EUMA-ի ոչ զինված դիտորդները գործում են Հայաստանի ողջ տարածքում տեղակայված մի քանի բազաներից՝ ամենօրյա պարեկություն իրականացնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Այս գործունեությունը ԵՄ նախաձեռնության կարևոր մասն է, որի նպատակն է դիտարկել, հաղորդել և նվազեցնել լարվածությունը՝ նպաստելով նորմալացման գործընթացների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ 2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկած առաքելությունն արդեն զգալիորեն ընդլայնել է իր թիմը՝ սեպտեմբերին հասնելով…
Նիդեռլանդների դեսպանը միացել է EUMA-յի խմբին Խաչիկ գյուղում
Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը այցելել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ, որի մասին տեղեկանում ենք առաքելության X-ի պաշտոնական էջից։ «Պատիվ էր հյուրընկալել Նիդեռլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ Վինթերին ԵՄ առաքելության գրասենյակում։ Նրան ներկայացվել է առաքելության գործունեությունը տեղում, նա հանդիպել է Նիդեռլանդների անձնակազմի հետ և միացել է պարեկային խմբին Խաչիկ գյուղի տարածքում։ Ներկայումս ԵՄ դիտորդական…
Գերմանիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդական առաքելության պարեկներին Երասխում
2024 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը մասնակցել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMM) պարեկային ծառայությանը Երասխում։ ԵՄ առաքելությունը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) տեղեկացրել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն: Նա տեղում ծանոթացել է առաքելության գործունեությանը և միացել է Երասխի պարեկային…
Լեհաստանի նախագահի այցը բորբոքեց ադրբեջանական արձագանքը
Ադրբեջանի արտգործնախարարության բուռն արձագանքը Լեհաստանի նախագահի այցին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ԵՄ դիտորդական առաքելության դիտակետ, կրկին ցույց է տալիս Բաքվի նյարդային վերաբերմունքը միջազգային նախաձեռնությունների նկատմամբ։ Երբ դիտորդական առաքելությունը, որն ուղղված է կայունության ապահովմանը, ներկայացվում է որպես «հեռադիտակային շոու», հարց է առաջանում՝ արդյոք սա պարզապես դիվանագիտական լեզու է, թե խորապես արմատացած վախ՝ տարածաշրջանային իրավիճակի նկատմամբ…
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ ԴԱ-ի լեհ ներկայացուցիչներին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր Հայաստան այցի շրջանակում կանգ առավ Երասխում՝ Եվրամիության դիտորդական առաքելության լեհական անձնակազմի հետ հանդիպելու։ Այս այցը պարզապես արարողակարգ չէր․ այն հստակ ուղերձ էր՝ Լեհաստանը կանգնած է Հայաստանի և տարածաշրջանի կայունության կողքին։ Դուդան շեշտեց, որ առաքելությունը, որը ղեկավարում է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալն ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին է, ունի հատուկ առաքելություն՝ դիտարկել…
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շիգելին
Նոյեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Պաշտպանության նախարարը բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը: Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:














