Հայաստանի և Ֆրանսիայի Զինված ուժերի շտաբների պետերը հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման ուղիները։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր X միկրոբլոգում։
ֆրանսիական և հայկական բանակների շտաբների պետերը հանդիպել են Բրյուսելում։
➡️ Ֆրանսիան շարունակում է խորացնել Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը: https://t.co/7rq4756b1u— Olivier Decottignies (@O_Decottignies) January 18, 2025
Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը՝ հատկապես տարածաշրջանային անվտանգության պայմաններում։ Նա նշել է, որ պաշտպանական ոլորտում փոխգործակցությունը կարևոր դեր ունի կայունության պահպանման համար։
Բացի այդ, դեսպանը շեշտել է ԵՄ դիտորդական առաքելության նշանակությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը հայ-ադրբեջանական շփման գծում.
«Եվրոպական դիտորդները նպաստում են միջադեպերի բացահայտմանը, ապատեղեկատվության չեզոքացմանը և խոցելի բնակչությանը վստահություն ներշնչում՝ ռազմական շփման գծի մոտ գտնվող տարածքներում»։
Դըկոտինյին նաև ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) աշխատակիցների նվիրվածությունը, որոնք կատարում են կարևոր աշխատանք՝ աջակցելով խաղաղությանը և անվտանգությանը։
European observers help to establish incidents, dispel fake news and reassure vulnerable populations in the exposed areas along the military contact line with Azerbaijan.
We are proud of the men and women of EUMA. https://t.co/1dHPiztfti
— Olivier Decottignies (@O_Decottignies) January 19, 2025
Ֆրանսիան վերջին տարիներին ակտիվացրել է իր աջակցությունը Հայաստանին, հատկապես 2020 թ. Արցախյան պատերազմի և հետագա լարվածության պայմաններում։ Երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության խորացումը վկայում է Ֆրանսիայի՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին։
