ԵՄ խորհուրդ
ԵՄ Խորհուրդը հաստատել է որոշումը. Ուկրաինային մոտ 4,2 մլրդ եվրո կհատկացվի
ԵՄ Խորհուրդը հաստատել է ավելի վաղ ԵՄ դեսպանների համաձայնեցրած որոշումը: ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը հայտնուն է, որ Ուկրաինային աջակցության հիմնադրամից Կիևին մոտ 4,2 մլրդ եվրո կհատկացվի: «Ավարտելով գրավոր ընթացակարգը՝ խորհուրդն այսօր հավանություն է տվել գործադիր որոշմանը, որով թույլատրվում է մոտ 4,2 մլրդ եվրոյի չափով առաջին վճարումը Ուկրաինային օգնության հիմնադրամի շրջանակներում», – ասվում է ԵՄ Խորհրդի…
ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը
ԵՄ խորհուրդը մարտի 18-ի նիստում քննարկելու է Հայաստանին աջակցելը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կներառվեն ԵՄ աջակցությունը Հայաստանին և Երևանի և Բաքվի միջև կարգավորումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։I’m
ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն հիմնել
ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել: Այդ մասին ասված է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի Ֆեյսբուքի էջում: «Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»,- նշված է գրառման մեջ:
Ի՞նչ է քննարկվել Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ալիևի հետ վերահաստատել ենք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ Փաշինյան «Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ…
Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգվել են
Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամիությունը երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԵՄ խորհուրդը որոշել է երկարաձգել Թուրքիայի դեմ պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը։
Գերմանիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը
Եվրոպական միության խորհրդի նախագահությունը Խորվաթիայից անցել է Գերմանիան։ Այն 6 ամիս անց՝ 2021 թվականի հունվարի 1-ից կանցնի Պորտուգալիային։ Նախագահության շրջանում Գերմանիան կենտրոնանալու է համաճարակի հետևանքների, կլիմայի պահպանության խնդիրների հաղթահարման, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդման և թվայնացման վրա։
ԵՄ-ն վերջնականապես հաստատեց Brexit-ի մասին գործարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Brexit-ի մասին գործարքը՝ ավարտին հասցնելով Բրյուսելի կողմից գործարքի վավերացման գործընթացը: Այս մասին նշված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Այդպիսով, Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին կեսգիշերը կկարողանա լքել Եվրամիությունը, որի կազմում կմնա 27 անդամ երկիր: Արդեն փետրվարի 1-ից Բրյուսելն ու Լոնդոնը կկարողանան նոր հարաբերություններ կառուցել:
Տուսկը չի մեկնի Լեհաստան՝ մասնակցելու 2-րդ համաշխարհայինի 80-ամյակին նվիրված միջոցառումներին
Լեհաստանի նախկին վարչապետ, այժմ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի մեկնի հայրենի Լեհաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատճառը Լեհաստանի ներկա իշխանությունների հետ ունեցած նրա բարդ հարաբերություններն են: Տուսկի հիմնած «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունն այժմ Լեհաստանում ընդդիմություն է: ԵՄ նախագահը TVN24-ի եթերում հայտարարել է, որ միջոցառումների կազմակերպիչները չեն ցանկանում իրեն տեսնել տարելիցի միջոցառումներին,…
ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են այդ երկրում «մարդու իրավունքների խախտման կապակցությամբ»: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որն ապրիլի 8-ին տարածվել է Բրյուսելում: «Այսօր Խորհուրդը մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»,-նշվում է փաստաթղթում: Խորհուրդը հիշեցնում է, որ…
ԵՄ խորհուրդը քիմիական զենքի վերաբերյալ նոր ռեժիմի շրջանակում պատժամիջոցներ է սահմանել
ԵՄ խորհուրդը քիմիական զենքի օգտագործման և տարածման սահմանափակման միջոցների վերաբերյալ նոր ռեժիմի շրջանակում առաջին պատժամիջոցներ է սահմանել: Նշվում է, որ ցանկում ներառվել է ֆիզիկական 9 անձ և մեկ կազմակերպություն: Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են ՌԴ Հետախուզական գլխավոր վարչության երկու աշխատակցի, նաև ղեկավարի և նրա տեղակալի վրա: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք պատասխանատու են 2018…










