Աշխարհ

Տուսկը չի մեկնի Լեհաստան՝ մասնակցելու 2-րդ համաշխարհայինի 80-ամյակին նվիրված միջոցառումներին

Լեհաստանի նախկին վարչապետ, այժմ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի մեկնի հայրենի Լեհաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պատճառը Լեհաստանի ներկա իշխանությունների հետ ունեցած նրա բարդ հարաբերություններն են: Տուսկի հիմնած «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունն այժմ Լեհաստանում ընդդիմություն է:

ԵՄ նախագահը TVN24-ի եթերում հայտարարել է, որ միջոցառումների կազմակերպիչները չեն ցանկանում իրեն տեսնել տարելիցի միջոցառումներին, ուստի ինքը նրանց չի պարտադրի իր ներկայությունը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ