եմ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Նախօրեին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնհուհետև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այցի նպատակը համաձայնեցված հարցերի կատարման ապահովումն է: Տոյվո Կլաարը տեղեկացրել է, այս շաբաթվա երկրորդ կեսին կայցելի Երևան։
Ուկրաինան լրացրել է Եվրամիության անդամակցելու հարցաթերթը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը ապրիլի 8-ին Կիև այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին էր հանձնել Եվրոպական Միությանն անդամակցելու հայտը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Ուկրաինան արդեն լրացրել է այն և այս պահին սպասում է Եվրահանձնաժողովի հանձնարարականին՝ կապված ԵՄ-ին անդամակցելու չափանիշների համապատասխանության հետ։ Ուկրաինայում ակնկալում են, որ հանձնարարականը կլինի դրական։…
ԵՄ-ին Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանում դեֆոլտի հնարավոր հետևանքների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պատասխանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում սպասվող դեֆոլտի մասին ապրիլի 17-ին արված հայտարարությանը։ Լյայենը նշել էր, որ Ռուսաստանում դեֆոլտը ժամանակի հարց է։ Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում, արձագանքելով ԵՀ ղեկավարի հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանի դեֆոլտը կարող է բարոյական և նյութական դեֆոլտի վերածվել Եվրոպայում։ Քաղաքական գործիչը…
ԵՄ-ն ևս 500 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային
Եվրամիությունը 500 միլիոն եվրոյով ավելացրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։ Ժոզեպ Բորելն ասել է, որ պատերազմի առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ են լինելու։ Բորելը նշել է, որ պետք է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որով երկիրը կպաշտպանի իրեն։
ԵՄ-ն չի նպաստում Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանը․ Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգությոան քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արիլի 13-ին El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը չի նպաստում Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանն, այլ փորձում Է կասեցնել այն: «Մենք փորձում ենք կասեցնել այն, ինչպես դրա տարածքային չափմամբ, որպեսզի այն չանցնի այլ երկրներ, այնպես Էլ ուղղահայաց չափմամբ, որպեսզի չօգտագործվի ավելի մահաբեր զենք։…
Բորելը հաստատել է Ուկրաինային մատակարարվող ռազմական օգնությունն ընդլայնելու միության ձգտումը
Լյուքսեմբուրգում՝ ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպման մեկնարկին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է ուկրաինական կոնֆլիկտն ուժային ճանապարհով կարգավորելու և այդ երկրին մատակարարվող ռազմական օգնությունն ընդլայնելու միության ձգտումը։ Այս մասինն փոխանցել է TASS-ը։ Բորելը Ուկրաինա կատարած այցից հետո լրագրողներին ասել էր, որ «այժմ կարող եք գնալ Կիև այնքան, որքան…
ԵՄ-ում ՌԴ նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է քննարկվելու
ԵՄ-ում ապրիլի 5-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է քննարկվելու: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ պատճառը նորից Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունն է: «Այսօր մենք մտադիր ենք հավանություն տալ պատժամիջոցների նոր փաթեթին, բայց մենք դեռեւս քննարկում մենք, թե ինչ անել Էներգետիկայի հետ»,- ասել է նա։ Նա նաև նշել է, որ…
Քաղաք-գերեզմանի վերածված ուկրաինական Բուչան․ սարսափելի կադրեր են հրապարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ աշխարհը ցնցեց Ուկրաինայի Կիևի մարզի ազատագրված Բուչա քաղաքից հրապարակված կադրերը, որոնք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը բնութագրեց որպես՝ «հետապոկալիպտիկ սարսափ ֆիլմից կադրեր»։ Դրանցում երևում էին խաղաղ բնակիչների դիերը փողոցներում, փսերում, տներում և այլն։ Արեստովիչը նշել է, որ զոհերից շատերի ձեռքերը կապված են եղել, իսկ նրանց մարմինների վրա եղել են խոշտանգումների…
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են պետք․ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ պետք է սահմանել։ Այս մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Լը Դրիանը նշել է, որ այս մասին որոշումը կայացվել է Վերսալում, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների վերջին հանդիպմանը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթի բովանդակությունը կորոշվի ու պարզ կլինի առաջիկա…
Խնդրում եմ, չուշացնեք որոշումը․ Զելենսկին՝ Ուկրաինային ԵՄ ընդունելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ելույթում անդրադարձել է Եվրոպական Միությանը միանալու հարցին։ Նա նշել է, որ այժմ իրենք ճանապարհ են կառուցում, որպեսզի Ուկրաինան միանա ԵՄ-ին։ Զելենսկին խնդրել է կառույցին՝ չուշացնել Միությանը միանալու որոշումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան մոտ ապագայում պետք է դառնա ԵՄ անդամ, այժմ կա այդ հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան արագացված ընթացակարգով Եվրամիությանը…
ԵՄ-ն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ
ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն Twitter-ի իր միկրոբլոկում գրել է, որ ԵՄ-ն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ։ «ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը։ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում»,-…
ԱԺ-ում Ռուբինյանն ու Կլաարը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ մարտի 14-ին, ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Երևանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը «Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող…
Երևանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ Նրա այցը երկօրյա է։ Նա մի շարք հանդիպումներ կանցկացնի Երևանում։ Կլաարը գրել է, որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում ու ԵՄ-ն առավել, քան երբևէ՝ հավատարիմ է Հարավային Կովկասը խաղաղ և բարգավաճ տեսնելու նպատակին։
Ուկրաինայի օդային տարածքը փակելը նշանակում է հակամարտության ընդլայնում՝ մինչև 3-րդ համաշխարհային պատերազմ․ Բորել
Եվրամիության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անդրադարձել է Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու հնարավորությանն ու դրա հետևանքներին։ Բորելի խոսքերը փոխանցում է El Periódico թերթը։ Նա նշել է, որ իրենք ռազմական տեսանկյունից ամեն կերպ աջակցում են Ուկրաինայի դիմադրությանն ու փորձում են կանխել պատերազմի տարածումն այլ երկրներ։ Բորելն ասել է, որ ոչ թռիչքային գոտի սահմանելը նշանակում…
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կկիրառի ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ
Ուկրաինայի պատճառով ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցները։ Այս մասին համաձայնեցրել են ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները COREPER II-ի նիստում։ Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն նաև «ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների» նկատմամբ «Մշտական ներկայացուցիչները նոր պատժամիջոցներ են սահմանել ռուս պաշտոնյաների, օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների դեմ, որոնք մասնակից են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային»,- ասված…















