Ուկրաինայի օդային տարածքը փակելը նշանակում է հակամարտության ընդլայնում՝ մինչև 3-րդ համաշխարհային պատերազմ․ Բորել

Ամենադիտվածներ

Քրիստիան Լագարդը՝ Եվրոպայի կենտրոնական բանկի նոր ղեկավար

Եվրամիության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անդրադարձել է Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու հնարավորությանն ու դրա հետևանքներին։

Բորելի խոսքերը փոխանցում է El Periódico թերթը։

Նա նշել է, որ իրենք ռազմական տեսանկյունից ամեն կերպ աջակցում են Ուկրաինայի դիմադրությանն ու փորձում են կանխել պատերազմի տարածումն այլ երկրներ։

Բորելն ասել է, որ ոչ թռիչքային գոտի սահմանելը նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում պետք է խոցվեն օդային տարածքը խախտած ռուսական ինքնաթիռները։ Նրա խոսքով՝ դա էլ նշանակում է՝ հակամարտության ընդլայնում մինչև 3-րդ համաշխարհային պատերազմ, ինչն իրենք չեն ուզում։

Նա նշել է նաև, որ պատժամիջոցներով կարող են թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը, ինչն էլ կարող է թանկ արժենալ այդ երկրի համար։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ