եմ
ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել նաև Մոլդովան
Մոլդովան, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան, նույնպես Եվրամիությանն անդամակցելու դիմում է ուղարկել։ Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա նշել է, որ պետք է արագացնել պետության եվրաինտեգրումը ու արժանապատիվ կյանք ապահովել ապագա սերունդների համար։ Սանդուն ասել է, որ դիմումն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահին, որն այս պահին նախագահում ԵՄ-ն։
Համբուրգում կալանել են ռուս միլիարդատիրոջ 156 մետրանոց զբոսանավը
Գերմանիայի Համբուրք քաղաքում կալանել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի 156 մետրանոց զբոսանավը։ Այս մասին գրում է Forbes-ը։ Նշվում է, որ Ուսմանովը այն ռուս միլիարդատերերից է, ովքեր հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների տակ։ Ըստ աղբյուրի՝ միլիարդատերն իր այս զբոսանավը գնել է 2016 թվականին՝ 600 միլիոն դոլարով։ Նշվում է նաև, որ Ուսմանովը, ընդհանուր առմամբ, 32 հսկայական զբոսանավեր ունի։
ԵՄ-ն կփորձի հարթել Չինաստանի հետ ունեցած հակասությունները
Շուտով նախատեսվում է Եվրամիություն-Չինաստան գագաթնաժողովը, որի ընթացքում ԵՄ-ն ջանքեր է գործադրելու Չինաստանի հետ ունեցած հակասությունները, այդ թվում՝ քաղաքական, հարթելու ուղղությամբ։ Այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիմ Դոմբրովսկիսը։ Վերջինս նշել է, որ հարաբերությունների առանձին տեսակետներ պետք է կարգավորել քաղաքական ամենաբարձր մակարդակով։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայի վերաբերյալ հարցին, ապա այստեղ Դոմբրովսկին չի մանրամասնել։
Եվրամիության 8 երկրներ աջակցել են՝ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին
Եվրոպական Միության 8 երկրներ իրենց աջակցությունն են հայտնել՝ արագ ընթացակարգով Միությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումին։ Այս մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Այդ երկրների ցանկում են նաև Լատվիան, Լիտվան ու Լեհաստանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ այս ծայրահեղ իրավիճակում իրենք իրենց համերաշխությունն են հայտնում Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել…
ԵՄ-ն 450 զենք կտա Ուկրաինային, այդ թվում՝ մահաբեր. ընդունվել է բանաձև
Եվրոպական Միության խորհուրդն այսօր ընդունել ու հրապարակել է Ուկրաինայում խաղաղությանն ուղղված եվրոպական աջակցության մասին բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Նշվում է, որ ԵՄ-ն այդ բանաձևով 450 միլիոն դոլարի զենք պետք է տրամադրի Ուկրաինային, այդ թվում՝ մահաբեր։ Ըստ աղբյուրի՝ 450 միլիոնը նախատեսված բազային ֆինանսավորման գումարն է, ևս 50 միլիոն դոլար տրամադրվելու է անհատական պաշտպանական միջոցներ,…
Ռուսաստանը 36 երկրների համար փակեց օդային տարածքը
Ռուսաստանը հայտարարել է 36 երկրների համար իր օդային տարածքը փակելու մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռոսավիացիան։ Նշվում է, որ ՌԴ-ն գնում է այդպիսի քայլի՝ ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին։ Օդային տարածքի արգելքի տակ հայտնված պետությունների ցանկում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Հունաստանը…
ՔՊ խմբակցության ղեկավարն ընդունել է ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնացին
Փետրվարի 28-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հռչակագրին ՀՀ արձագանքը չի ուշանա․ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈւԹ) Հանդիպել են փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը․ խոսվել է նաև ՀՀ-ում ֆրանսիական ներդրումներ ներգրավելուց «Զրուցակիցները…
Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմել է ԵՄ-ին՝ միությանն անդամակցելու համար
Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմել է Եվրամիությանը՝ վերջինիս անդամակցության համար։ Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Նա գրել է, որ Ուկրաինացի ժողովուրդը վաղուց ապացուցել է, որ եվրոպական հանրության անբաժանելի մասն է ու ժամանակն է դա ամրագրել փաստաթղթով։ Նրա խոսքով՝ հատուկ ընթացակարգով անդամակցության մասով առաջարկն արել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերը։ Ավելի վաղ և…
Լեհաստանի նախագահն աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը
Լեհաստանի նախագահն աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը: «Թեկնածուի կարգավիճակը պետք է անհապաղ շնորհվի, իսկ անդամակցության բանակցությունները սկսվեն անմիջապես դրանից հետո: Ուկրաինան պետք է նաև մուտք ունենա ԵՄ-ի ֆոնդերին վերակառուցման համար։ Ուկրաինան արժանի է դրան»:-ասել է Անդրեյ Դուդան:
Ռուսաստանի դեմ կիրառվելու են ամենակոշտ պատժամիջոցները․ Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվելու են ամենակոշտ պատժամիջոցները։ ԱԳՆ ղեկավարի խոսքերը փոխանցում է DW-ն։ Նա նշել է, որ Գերմանիան համակարգելու է իր բոլոր գործողությունները Ուկրաինայի հետ, ինչպես նաև՝ գործընկերների ու դաշնակիցների հետ։ Բերբոկի խոսքով՝ այսօր ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, G7-ի շրջանակում կհամակարգվեն գործողությունները ու կսահմանվեն Ռուսաստանի դեմ պատմության ամենամասշտաբային պատժամիջոցների…
Այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է․ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Այսօր Վիեննայում հանդիպելու են Ռուբինյանն ու Քըլըչը Միրզոյանն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, 1992 թվականի փետրվարի…
ԵՄ-ն իր պատմության ամենախիստ պատժամիջոցների փաթեթը կկիրառի ՌԴ-ի դեմ. Բորել
Եվրոպական Միությունը Ռուսաստանի դեմ կիրառելու է պատժամիջոցներ, որոնք լինելու են ԵՄ-ի պատմության ամենախիստ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նա նշել է, որ այսօր կայանալու է արտակարգ գագաթնաժողով ու դրա ընթացքում նրանք կստանան՝ ամենախիստ պատժամիջոցների փաթեթը կիրառելու քաղաքական մանդատ։ Հավելենք, որ նման որոշումը կապված է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած ռազմական…
ԵՄ երկրները միաձայն հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել են, որ Եվրամիության անդամ երկրները միաձայն հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։ Այս մասին գրում է BBC-ն։ «Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 351 պատգամավորի, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասել է Բորելը։ Դիվանագետը նշել է,…
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի առաջին պատժամիջոցները կընդունվեն այսօր
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի առաջին պատժամիջոցները կընդունվեն արդեն այսօր, բայց դա դեռ չի լինի ԵՄ-ի ողջ պատասխանը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, դեռ վաղ է մանրամասների մասին խոսել։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Փարիզ ժամանելուն պես, որտեղ մասնակցելու է ԵՄ և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արտգործնախարարների ոչ…
Իլհամ Ալիևն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Ալիևը դրական է գնահատել Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանին արտոնյալ պայմաններով 2 մլրդ եվրո վարկային միջոցների տրամադրման որոշումը որակել է կարևոր ցուցիչ: Նա հույս է հայտնել նաև, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտով…















