Եվրոպական Միությունը Ռուսաստանի դեմ կիրառելու է պատժամիջոցներ, որոնք լինելու են ԵՄ-ի պատմության ամենախիստ պատժամիջոցների փաթեթը։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ այսօր կայանալու է արտակարգ գագաթնաժողով ու դրա ընթացքում նրանք կստանան՝ ամենախիստ պատժամիջոցների փաթեթը կիրառելու քաղաքական մանդատ։
Հավելենք, որ նման որոշումը կապված է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած ռազմական գործողության հետ։

