fbpx
Աշխարհ

Եվրամիության 8 երկրներ աջակցել են՝ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին

Եվրոպական Միության 8 երկրներ իրենց աջակցությունն են հայտնել՝ արագ ընթացակարգով Միությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումին։

Այս մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։

Այդ երկրների ցանկում են նաև Լատվիան, Լիտվան ու Լեհաստանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ այս ծայրահեղ իրավիճակում իրենք իրենց համերաշխությունն են հայտնում Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր դիմում, որով երկիրը դիմել է ԵՄ-ին՝ վերջինիս արագ ընթացակարգով անդամագրվելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ