ենթակառուցվածներ
ՏԿԵ նախարարը ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
Օգոստոսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։…
ՀՀ-ն հրաժարվել է ռուսական վարկերից. ՀԱԷԿ-ի կիսատ մնացած աշխատանքները կավարտվեն ՀՀ միջոցներով
Երեկ` հունիսի 8-ին, Ազգային ժողովում հանձնաժողովների նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ասաց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին։ Պապիկյանի խոսքով` բավականին աշխատանք կատարված է, բայց տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրենք ժառանգել են ժամկետների մեջ արդեն ուշացած ծրագիր:


