եպհ
Արմեն Սարգսյանն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 8-ին այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպել դասախոսների և ուսանողների հետ: Նախագահ Սարգսյանը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև փոխանցել մարզի սահմանամերձ համայքներ այցելությունից իր տպավորությունները: Նա նաև իր խորհուրդներն է փոխանցել երիտասարդներին՝ հորդորելով կրթության համար…
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
Բարեբախտաբար դուք զանգահարել եք մի ֆակուլտետի դեկանի, ում գլխավորած կառույցում ծանոթով կարմիր դիպլոմ ստանալու որևէ դեպք եթե արձանագրվի, ես պատրաստ եմ կրել օրենքով սահմանված, նախատեսված բոլոր պատասխանատվությունները։ Անդրադառնալով երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ լրագրողին ասված հայտարարությանը՝ ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ միշտ համոզված է եղել, որ ԵՊՀ-ում, մասնավորապես ժուռնալիստիկայի ֆակուլտետում…
ԵՊՀ ուսանողներն այցելել են զորամաս
Նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանի Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի մի խումբ ուսանողներ այցելել են 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս: Զորամասում բացազատվել են ուսումնական տեղամասեր, ներկայացվել են տարբեր տեսակի ու տրամաչափի հրաձգային զենքերի տեխնիկական բնութագրերը և դրանց առանձնահատկությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Էլի առարկաներ կան, որ կառավարության որոշմամբ են պարտադիր դարձնել․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Իմ գալու նպատակը 2 ֆակուլտետների ուսանողների և՛ պրոֆեսորներին լսելը, և՛ հասկանալն էր, թե ինչ պահանջ ունեն, ինչու ունեն և պահանջները ներկայացման ձևերի շուրջ պայմանավորվեցինք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գևորգյանը՝ խոսելով հայ բանասիորության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորների հետ հանդիպման մասին։ Նշենք, որ այսօր ԵՊՀ հայ…
Դասադուլ անող ուսանողները հանդիպում են հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի հետ
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները և ուսանողները ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ են։ Ներկա է նաև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Նշենք, որ հայ բանասիրության ֆակուլտետին է միացել պատմության ֆակուլտետը։ Դասադուլ անողները նաև ստորագրահավաք են նախաձեռնել, որին միացել է շուրջ 500 ուսանող։ Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր առավոտից դասադուլ են սկսել՝…
ԵՊՀ-ում դասադուլ է` ընդդեմ ԿԳՄՍ նախարարության օրինագծի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր՝ նոյեմբերի 6-ին, դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։ https://www.facebook.com/taguhi.hovhanisyan/videos/2598254330402194/ Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր…
ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն․ հասցվել է 800 միլիոն դրամի վնաս
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանրային հաշվետվություն ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ։…








