Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և պահանջում անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր: CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է…
Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է միգրանտների պատճառով պատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին
Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke մեդիա խմբի թերթերի հետ հարցազրույցում կոչ է արել պատնեշներ կառուցել Եվրամիության սահմաններին միգրացիոն ճգնաժամի վտանգի պատճառով: Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամն անխուսափելի է, եթե միության երկրները չուժեղացնեն վերահսկողությունն արտաքին սահմաններում՝ ծովում ու ցամաքում։ Վեբերն ընդգծել է, որ անհրաժեշտ է արգելքներ տեղադրել հատկապես ԵՄ-ի հարավ-արևելքում՝ «ներգնա…
Եվրախորհրդարանում պահանջել են ՀՀ-ի դեմ ռազմական հանցագործությունների անկախ հետաքննություն
Եվրախորհրդարանի «Կանաչներ. Եվրոպական ազատ դաշինք»-ը լիովին համերաշխ է Հայաստանի ժողովրդի հետ՝ հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը: «Կոչ ենք անում կայուն խաղաղության և ռազմական հանցագործությունների անկախ հետաքննության»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը:
Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին. ԵԽ պատգամավորներ
Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի ԵՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի և պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայից: Նամակում ԵԽ պատգամավորները շեշտել են՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ չարդարացված ագրեսիան հանդիսանում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և…
Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը
Երեկ՝ փետրվարի 21-ին Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։ Այս մասին տեղեկանում ենք Դեսպանության Facebook-ի էջից։ Մեկնարկել է Պուտինի ու Ալիևի հանդիպումը Ադրբեջանում հայերի և հայկական մշակույթի նկատմամբ ատելությունը օր օրի ավելի է մեծանում․ Արման Եղոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Հանդիպմանը, որ տեղի…
ԵՄ-ն Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի
Եվրամիության՝ Ուկրաինային մակրոֆինանսական 1,2 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու որոշումը հավանության արժանացել Եվրոխորհրդարանի պատգամավորների կողմից։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ Նշվում է, որ այդ օգնությունը հասանելի է լինելու Ուկրաինայում մակրոտնտեսական կայունացմանն և հիմնարար բարեփոխումների ծրագրին աջակցելու համար։ Ըստ աղբյուրի՝ օգնությունը տրամադրվելու է վարկերի տեսքով։
Մահացել է Եվրախորհրդարանի նախագահը
Իտալիայում, Ավիանո քաղաքի հիվանդանոցային կենտրոններից մեկում 65 տարեկան հասակում վախճանվել է հայտնի լրագրող, հայտնի քաղաքական գործիչ Դևիդ Սասոլին, ով Եվրոպական խորհրդարանի գործող նախագահն էր։ Մահվան մասին լուրը RaiNews24-ի եթերում ասել է Սասոլիի մամուլի խոսնակ Ռոբերտ Կուիլոն։ Նա նշել է, որ մահը վրա է հասել իմունային համակարգի դիսֆունկցիայի պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Աղբյուրը…
Եվրախորհուրդը դատապարտել է Ստամբուլի դատարանի կայացրած վճիռը
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։ Սեպտեմեբրի 2-ին ԵԽ-ը հանձնաժողովը հայտարարություն է տարածել և ընդգծել է, որ Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ի որոշումներին ենթարկվելու պարտավորության խախտում է։ «Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր…
ԵԽ զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումների վերաբերյալ՝ ցավ հայտնելով ադրբեջանական զինուժի սադրանքների հետևանքով զոհված հայ զինծառայողների մահվան…
Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԵԽ պատգամավոր
Հուլիսի 20-ին Ազգային ժողովը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի ու ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էր ԵԽԽՎ-ում…
ԵՄ-ում արդեն 1 միլիոնից ավել քովիդ-անձնագիր է տրվել
Եվրախորհրդարանի նիստի ընթացքում ԵԽ պաշտոնյան տվյալներ է հնչեցրել, որի համաձայն՝ Եվրամիության տարածքում արդեն ավելի քան մեկ միլիոն անձնագիր է տրվել քաղաքացիներին, որոնք վկայում են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին։ Այս մասին հայտնում է The Local-ը։ Նշվում է, որ արդեն կա հարթակ, որտեղ հնարավոր է ստուգել տրվող փաստաթղթի իսկությունը։ Ըստ աղբյուրի՝ պատվաստման մասին վկայող անձնագրեր են…
Պետք է խստացնել ռուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցները․ ԵԽ նախագահ
Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին կարծում է, որ պետք է խստացնել ռուս պաշտոնյաների դեմ պատժամիցոները։ Այս մասին հայտնում է T-Online-ը։ Նա կոչ է արել, միևնույն ժամանակ, սերտացնել հարաբերությունները ռուս հասարակության հետ և աջակցել այլախոհներին ու անկախ լրատվամիջոցներին։
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է հայ գերիների վերադարձի պահանջի վերաբերյալ ԵԽ-ի ընդունած բանաձևը
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևի վերաբերյալ, որում ԵԽ-ն Ադրբեջանից պահանջել է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 44-օրյա պատերազմում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ ողջունելով ընդունված բանաձևը: «Բարձր ենք գնահատում այս կարևոր հումանիտար հարցի լուծմանն ուղղված Եվրախորհրդարանի անդամների զգալի մեծամասնության ջանքերը՝…
Ադրբեջանը չի համագործակցում Կարմիր խաչի հետ․ ՀԿ-ները դիմել են ԵԽ
Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանում քննարկվող բանաձևի կապակցությամբ օրեր առաջ հերթական անգամ մեր դիմումով Խորհրդարանի ուշադրությունն ենք հրավիրել Ադրբեջանում հայ ռազմագերիների և գերության մեջ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման խնդրին։ Այս մասին հայտարարություն են տարածել 5 հասարակական կազմակերպություններ: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, դիմումի շրջանակներում ներկայացրել ենք մտահոգությունն առ այն, որ Ադրբեջանում պահվող ավելի քան…













