Եվրահանձնաժողով

  • Եվրամիությանն անդամակցելը Թուրքիայի ռազմավարական նպատակն է. Էրդողան

    Եվրամիությանն անդամակցելը Թուրքիայի ռազմավարական նպատակն է. Էրդողան

    Թուրքիան շարունակում է իր ռազմավարական նպատակը համարել Եվրամիությանն անդամակցելը և կառույցից հստակ քայլեր է ակնկալում ԵՄ լիիրավ անդամակցության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը: «Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Եվրամիությանն անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Պատերազմի բացասական գլոբալ հետևանքները ցույց տվեցին…

  • ԵՄ-ն պատրաստ է այն սցենարին, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը․ Ֆոն Դեր Լայեն

    ԵՄ-ն պատրաստ է այն սցենարին, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը․ Ֆոն Դեր Լայեն

    Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ռուսական գազի մատակարարման դադարեցմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք թույլ են տալու չեզոքացնել ռուսական կողմից գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական հնարավոր դադարեցումը։ Ֆոն Դեր Լայենը ասել է նաև, որ պաշտոնական Բրյուսելն ու Եվրամության անդամ պետությունները պետք է հետևություններ…

  • Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Շենգենյան գոտու խորհրդի ստեղծմանը

    Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Շենգենյան գոտու խորհրդի ստեղծմանը

    Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը Շենգենյան համաձայնագրի բարենորոգման և նոր կառույցի՝ Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման վերաբերյալ՝ միգրացիոն ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման համար: Փետրվարի 3-ին այդ մասին հայտարարել է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լիլ՝ Եվրամիության նեքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը: Նրա հայտարարությունը հեռարձակել է Եվրահանձնաժողովի առցանց մամուլի ծառայությունը։ Ներկայումս…

  • Հայ գերիների անհապաղ վերադարձը առաջնահերթ գերակայություն է․ Մհեր Գրիգորյան

    Հայ գերիների անհապաղ վերադարձը առաջնահերթ գերակայություն է․ Մհեր Գրիգորյան

    Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ միասին հայտարարության ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը խոսեց նաև հայ գերիների մասին։ Նա ասաց, որ հայկական կողմի համար առաջնահերթ գերակայություն է Ադրբեջանում պահվող հայ գերիների առանց նախապայմանների անհապաղ վերադարձը։ Գրիգորյանն ընգծեց նաև, որ այն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

  • ԵՄ-ն ԱՄՆ-ին և մյուս երկրներին կոչ է արել արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը

    ԵՄ-ն ԱՄՆ-ին և մյուս երկրներին կոչ է արել արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը

    Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայանը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը: Նախագահը ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկրներ, այդ թվում և այն երկրներ, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրում, որի…

  • Շառլ Միշելը լավ չի քնում Անկարայում բազմոցային սկանդալից հետո

    Շառլ Միշելը լավ չի քնում Անկարայում բազմոցային սկանդալից հետո

    Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Հիշեցնենք, որ Միշելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն եռակողմ հանդիպման սենյակում, որտեղ նաև արարողակարգային տեսանկարահանում և լուսանկարահանում պետք է տեղի ունենար, տեղադրված էր միայն երկու աթոռ,…

  • Ֆրանսիացի պատգամավորները լքում են ֆրանսթուրքական բարեկամության խումբը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ֆրանսիացի պատգամավորները լքում են ֆրանսթուրքական բարեկամության խումբը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վերջերս մի աղմկահարույց դեպք տեղի ունեցավ Անկարայում՝ կապված Եվրոպական Միության ղեկավարության կողմից Թուրքիայի մայրաքաղաք այցի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին համապատասխան աթոռ չէր տրամադրվել ու արդյունքում ստացվել էր այնպես, որ ԵՄ պաշտնոյան, ըստ արարողակարգի, ավելի ցածր դիվանագիտական աստիճանով անձի համար նախատեսված տեղում էր նստել։ Այս դեպքից…

  • Թուրքիայում Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռ չեն նախատեսել

    Թուրքիայում Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռ չեն նախատեսել

    Երեկ Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Հանդիպման ընթացքում ուշագրավ դեպք է գրանցվել․ ԵՀ ղեկավարի համար համապատասխան աթոռ նախատեսված չի եղել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Արարողակարգով նախատեսված է, որ Միշելի ու Էրդողանի հետ…

  • ԵՄ-ում պատվաստումներն ընթանում են դանդաղ տեմպով․ Ֆոր Դեր Լեյեն

    ԵՄ-ում պատվաստումներն ընթանում են դանդաղ տեմպով․ Ֆոր Դեր Լեյեն

    Եվրոպական Միության գագաթնաժողովում ելույթով է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոր Դեր Լեյենը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումների թեմային, նա ասել է, որ ԵՄ 27 պետություն 3 ամսվա ընթացքում ստացել է պատվաստանյութի 88 միլիոն չափաբաժին, որից օգտագործվել է 62 միլիոնը։ Լեյենի խոսքով՝ միայն 18 միլիոն մարդ է պատվաստվել 2 դեղաչափով, որը…

  • ԵՄ-ն կազմել է Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների ցանկը

    ԵՄ-ն կազմել է Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների ցանկը

    Եվրահանձնաժողովը կազմել է այն տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են կիառվել Թուրքիայի նկատմամբ՝ այս տարվա դեկտեմբերին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվում է, որ հնարավոր պատժամիջոցներն ազդելու են Թուրքիա զբոսաշրջային և տրանսպորտային ոլորտների վրա։ Բայց դրանց սահմանելու հարցը ԵՄ առաջնորդները կորոշեն դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում։  

  • Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում․ Մերկել

    Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում․ Մերկել

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակապից հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Եվրոպայի պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամն է դարձել: «Վիրուսը չի անհետացել, սակայն մենք սովորել ենք ապրել տվյալ պայմաններում: Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում»,-ասել է Մերկելը:

  • Վերաբացվում են Շենգենյան երկրների սահմանները

    Վերաբացվում են Շենգենյան երկրների սահմանները

    Եվրոպայիում սկսվում են վերաբացվել Շենգենյան գոտում գտնվող երկրների սահմանները, որոնց փակ մնացին շուրջ 3 ամիս։ Ճիշտ է, խոսքը միայն ներքին սահմանների մասին է ու մուտքի թույլտվություն կունենան միայն եվրոպացիները, այն էլ՝ ոչ բոլորը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։ Նշվում է, որ Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրների համար սահմանափակումները կշարունակեն գործել ու կարող են վերացվել հուլիսին։…

  • ՀՀ քաղաքական իրավիճակը քննարկել են ԵՄ ներկայացուցիչները

    ՀՀ քաղաքական իրավիճակը քննարկել են ԵՄ ներկայացուցիչները

    European Union in Armenia-ն հայտնում է, որ հունիսի 10-ին, Եվրահանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵԱԳԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ տեսահանդիպում են ունեցել քաղհասարակության հինգ ներկայացուցիչների հետ։ «Տեսահանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ներկա…

  • Անհրաժեշտ է երաշխավորել, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կվաճառվի արդար գնով

    Անհրաժեշտ է երաշխավորել, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կվաճառվի արդար գնով

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցազույցի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման խնդրի լուծումը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծումը և դրա արտադրության կազմակերպումը հնարավոր է միայն համընդհանուր և համակարգված գործողությունների շնորհիվ: «Անհրաժեշտ է երաշխավորել, որ դրանք վաճառվեն արդար և մատչելի գներով աշխարհի ցանկացած անկյունում: Մենք աշխատում ենք դրա վրա, և դրա համար մեզ անհրաժեշտ են…

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();