ԵՏՀ

  • Հայաստանում 9 հազար տոննա մսի ներմուծումը կազատվի մաքսատուրքից. Սպառնալիք գյուղատնտեսությանը

    Հայաստանում 9 հազար տոննա մսի ներմուծումը կազատվի մաքսատուրքից. Սպառնալիք գյուղատնտեսությանը

    Դեկտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց մինչև 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունների ներմուծվող մսի մաքսատուրքից ազատելու որոշում։ Այս միջոցը, որը նպատակ ունի խթանել տեղական մսի վերամշակումը և բավարարել շուկայի պահանջարկը, բարդ մարտահրավեր է ներկայացնում՝ հնարավոր հետևանքներով Հայաստանի գյուղատնտեսության համար։ Որոշումն ուղղակիորեն կապված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախորդ որոշման հետ՝ որոշակի տեսակի գյուղատնտեսական ապրանքների համար…

  • Առցանց առևտրի շեմը սահմանվել է 1000 եվրո և 31 կիլոգրամ․ ՊԵԿ

    Առցանց առևտրի շեմը սահմանվել է 1000 եվրո և 31 կիլոգրամ․ ՊԵԿ

    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականի մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից։…

  • Քերոբյանը հանդիպել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարի հետ

    Քերոբյանը հանդիպել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարի հետ

    Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ երեկ  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևին: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Անի Իսպիրյանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման և երկկողմ…

  • Կայացել է ԵԱՏՄ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի խորհրդակցությունը

    Կայացել է ԵԱՏՄ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի խորհրդակցությունը

    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացրել է, որ Երևանում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը: «Խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը: Ողջույնի խոսքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ…

  • ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամին

    ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամին

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների…

  • Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար. Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին

    Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար. Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև…

  • Պուտինի՝ ՀՀ գալ-չգալու պատմությունը հոգեբանական թեստ է հայ հանրության համար

    Պուտինի՝ ՀՀ գալ-չգալու պատմությունը հոգեբանական թեստ է հայ հանրության համար

    Հայաստանում արդեն տևական ժամանակ մամուլում քննարկվում է հարցը՝ կգա՞ Պուտինը հոկտեմբերի 1-ին Հայաստան, թե՞ ոչ: Նրա այցի առիթը ԵՏՄ Վեհաժողովն է, որ պետք է տեղի ունենա Հայաստանում: Հայաստանն այժմ նախագահող երկիր է, հոկտեմբերի ԵՏՄ Վեհաժողովում Հայաստանը փոխանցելու է իր նախագահությունը: Հայկական մամուլում արդեն մի քանի շաբաթ է՝ տեղեկություններ են Պուտինի այցի, կամ առայժմ առավելապես «չայցի»…

  • Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ԵՏՀ խորհրդի նիստին

    Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ԵՏՀ խորհրդի նիստին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Մոսկվա: Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 8-10-ը: Պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և այլք:

  • ԵՏՄ-ում Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի երկրների փոխարժեքային քաղաքականության հարցով

    ԵՏՄ-ում Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի երկրների փոխարժեքային քաղաքականության հարցով

    ԵՏՀ կոլեգիան հավանություն է տվել ԵՏՄ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհրդի վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Փաստաթուղթը մշակվել է Միության պայմանագրի դրույթների հիման վրա: Այն սահմանում է, որ փոխարժեքային քաղաքականությունը համակարգվում է առանձին մարմնի կողմից, որի կազմի մեջ են մտնում Միության ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարները: Այս մասին հայտնում են ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից: Համաձայնագրի նախագծում նշված են…