երաժիշտ
Ռեփեր Theophilus London-ն անհետ կորել է
Ռեփ-կատարող Theophilus London-ի հարազատները հայտնել են, որ նա անհետ կորել է։ Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ը։ Երաժշտի ընտանիքի՝ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքին տված հայտարարության համաձայն, հուլիսից ի վեր նրանից տեղեկություն չունեն։ «Ուր էլ որ լինես, մեզ ինչ-որ ազդանշան ուղարկիր։ Ինչ էլ որ լինի, մենք կգանք քո հետեւից, տղա՛ս»,- սոցցանցերում գրել է նրա հայրը։…
Կառլոս Սանտանան համերգի ժամանակ ուշագնաց է եղել
Երաժիշտ Կառլոս Սանտանան կորցրել է գիտակցությունը Դետրոյթի մերձակայքում տեղի ունեցած համերգի ժամանակ, հայտնում է TMZ-ը։ 75-ամյա երաժիշտը մի քանի երգ երգելուց հետո ուշագնաց է եղել՝ նա նախ նստել է բեմի վրա, իսկ հետո ընկել մեջքի վրա։ Տեղում աշխատող բժիշկներն օգնել են նրան և իջեցրել բեմից։ Սանտանայի ներկայացուցիչն ուշագնացությունը վերագրել է շոգին և ջրազրկմանը: «Գրեմմի»-ի բազմակի…
Հայտնի գիտնականներ ու երաժիշտներ են գալու Հայաստան․ խորհրդակցություն՝ STARMUS փառատոնի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Mercedes-ը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվելիք Maybach S680 մոդելը Ջոն Լենոնի մասին…
Մահացել է Screaming Trees խմբի համահիմնադիրներից Մարկ Լանեգանը
Մահացել է հայտնի ռոք երաժիշտ, «Screaming Trees» խմբի հիմնադիրներից՝ Մարկ Լանեգանը։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել նրա Twitter-ի էջում։ Դրանում ասում է, որ Լանեգանը մահացել է 57 տարեկանում։ Նրա մահը գրանցվել է Իռլանդիայում գտնվող իր բնակարանում։
Մահացել է վաստակաշատ երաժիշտ Գուրգեն Սարգսյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը: Անգնահատելի է Գուրգեն Սարգսյանի ավանդը հայ փողային կատարողական արվեստում: Ավելի քան երեք տասնամյակ (1968-2001) երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար շեփորահարը, բազմաթիվ ելույթներ…
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է երգիչ Հայկոյի ընտանիքին, նրա արվեստի երկրպագուներին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 44 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո): Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին Երևանում: 1987 թ. ավարտել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1999 թ. ավարտել…
«Այս աշխարհը»․ Հախվերդյանը նոր երգ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայ հայտնի հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը երաժշտասերներին է ներկայացրել իր նոր ստեղծագործությունը՝ «Այս աշխարհը»։ Երգի ու երաժշտության հեղինակը հենց Հախվերդյանն է, գործիքավորումը կատարել է Վահագն Հայրապետյանը։ Երգի տեսահոլովակն արդեն հրապարակվել է Youtube-ում։ Տեսահոլովակը ստեղծվել է «ԱրևArev» ստուդիայի ջանքերով։ Կինոռեժիսորը Հրանտ Վարդանյանն է։
Clubhouse-ից իրականություն. Երաժշտական գործիքներ հայ երեխաների համար
Մեր օրերում շատ արագ զարգացող նոր սոցիալական ցանցը դարձել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերի սիրելի հարթակներից մեկը։ Խոսքը Clubhouse-ի մասին է, որտեղ օգտատերերը կարողանում են միամյանց հետ հաղորդակցվել կենդանի ձայնով։ Ակտիվ հայ մասնակիցները խմբերից մեկում թիմ են ձևավորել քննարկումների ընթացքում և որոշել են օգնել ՀՀ շրջաններում և Արցախում բնակվող հայ երեխաներին՝ ապահովելով դպրոցներին երաժշտական…
Երաժիշտ երեխաները նվագում են փողոցում, գումար հավաքում ու մի մասն էլ փոխանցում զինվորներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգտատեր Անահիտ Խաչատուրյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են 3 երեխաներ երևանյան փողոցներում երաժշտություն նվագում ու գումար հավաքում։ Օգտատերը նշել է, որ հասույթի մի մասը փոխանցվում է զինվորներին։ Ըստ օգտատիրոջ՝ երեխաների անուններն Հակոբ, Դավիթ ու Սոնա։ https://www.facebook.com/kh.anahit/posts/3741037082641250?__cft__%5B0%5D=AZWxX1MxBY2qI_ljfEsSA7ini5YEHmiX8IJPoBYEP91rb7qy9ngCWjfzGvaYwpuAm9SOtoUZC6nNepFZ9pgvFNiEjf-gPdgLgG0E4nWUfgdPrU1v_azjD8L9bP4tSCzGKy-bHy59vVipjKwVoyKfnPd9&__tn__=%2CO%2CP-R
Նոր երգերի շնորհիվ 1 միլիոն դոլար օգնություն է ուղարկվել Արցախի համար․ Թանկյան
Հայազգի երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել է, որ իրենց խմբի երկու նոր երգերի շնորհիվ մեկ միլիոն դոլար է հավաքվել, որն ուղարկվել է Արցախին օգնելու համար։ Այս մասին տեղեկացնում է iheart.com-ը։ Թանկյանը նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մի քանի այլ դրամահավաք միջոցառումներ ու աճուրդներ նույնպես իրականացնելուն՝ Արցախին և Հայաստանին…
Արցահայերի անվտանգ ու խաղաղ կյանքի միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է․ Թանկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել։ Դրան կից Թանկյանը գրել է, որ Արցախի անկախության ճանաչումը միակ միջոցն է երաշխավորելու անվտանգ ու խաղաղ կյանք Արցախի հայերի համար։ Նա նշել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևն առաջին քայլ էր, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի Ազգային Ժողովը նույնպես «Այո» քվեարկի։ https://www.facebook.com/SerjTankian/posts/10158924753819798?__cft__%5B0%5D=AZWcOmtIVRjeNYwtsKmchFoCvMvtEsWmGc6L9gCCPl-XGZKW82HqGVteBUTw5ZO4NsMfp55E4RSlFWs3nQIA_zSWRlXOV9-XR3tCwdaddMYZ8YYxyim-Y0a1HRkQaAMeSspHaktBa-JsVuaYC4Ye2Pf0kQSBKpM98glpE9aqWmj_xQ&__tn__=%2CO%2CP-R
SOAD-ը 600 հազար դոլար է հավաքել՝ համահայկական հիմնադրամի համար
System of a Down խմբի մենակատաև, ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը հայտնել է, որ Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերելու համար հավաքվել է 600 հազար դոլար։ Հիշեցնենք, որ վերջերս խումբը երկարամյա դադարից հետո 2 նոր երգ էր հեղինակել, որից ստացված ողջ հասույթը պետք է փոխանցվի հիմնադրամին։ Նոր երգերը կոչվում են «Protect The Land» և «Genocidal Humanoidz»։
Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ․ Թանկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
SOAD խմբի մենակատար, հայազգի հռչակավոր երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում տեսաուղերձով է հանդես եկել, որին կից գրել է․ «Այսօր, ինչպես ձեր բոլորը վշտանում եմ: Մեր երիտասարդ զինվորներուն, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցյալ 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի միասնակամութեանբ: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացնելու մեր…
Բելգիահայ թավջութակահարը Կոմիտաս է նվագել Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունն է նվագել: