fbpx
Ժամանց

Ռեփեր Theophilus London-ն անհետ կորել է

Ռեփ-կատարող Theophilus London-ի հարազատները հայտնել են, որ նա անհետ կորել է։ Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Երաժշտի ընտանիքի՝ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքին տված հայտարարության համաձայն, հուլիսից ի վեր նրանից տեղեկություն չունեն։ «Ուր էլ որ լինես, մեզ ինչ-որ ազդանշան ուղարկիր։ Ինչ էլ որ լինի, մենք կգանք քո հետեւից, տղա՛ս»,- սոցցանցերում գրել է նրա հայրը։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արտիստի ընկերներն ու ընտանիքը միասին աշխատել են՝ պարզելու նրա գտնվելու վայրը: Վերջին անգամ նրա հետ ինչ-որ մեկը խոսել է 2022 թվականի հուլիսին»,- ասվում է փաստաթղթերում:

Theophilus London-ը թողարկել է երեք ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը 2020 թվականի «Bebey»-ն է։ Նրա 2014 թվականի Vibes ալբոմը պաշտպանել է Warner Bros.-ը։ Երաժշտի պրոդյուսերն է Քանյե Ուեսթը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ