երաշխավորություն
Քննարկել եմ թիմիս հետ․ Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանի համար ներկայացրած երաշխավորության մասին
Քննարկել եմ թիմիս հետ, որոշումը կայացրել եմ, ներկայացրել եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման համար իր կողմից ներկայացրած երաշխավորությանը: Հարցին, թե թիմը արդյոք դեմ չի եղել այդ որոշմանը, նա պատասխանեց. «Եթե դեմ լինեին, այդ որոշումս…
22 օր ապօրինի անազատության մեջ եմ եղել․ Արսեն Բաբայանը դուրս եկավ ՔԿՀ-ից
22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին Aysor.am-ի հետ զրույցում, «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալու ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր հետ կապված իրավական գործընթացները, Արսեն Բաբայանն առաջարկեց հարցերին ավելի ուշ պատասխանել․ «22 օր ապօրինի անազատության մեջ եմ…
Փաշինյանն արձագանքել է Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղյակ է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար դատարանին դիմելու միջորդության մասին, սակայն նա մտադիր չէ միջամտել այդ հարցին: Ուրբաթ ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Փաշինյանը: Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ տարբեր տեսակետների առկայությունը չի ազդի…
Ավինյանը՝ Արցախի նախագահների՝ Քոչարյանի հարցով երաշխավորության մասին
Որևէ կերպ որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի մասով դատարան ներկայացրած երաշխավորության հանգուցալուծումը կարող որևէ կերպ ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա: «Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող…




