երդման արարողություն
Երդման արարողություն Եռաբլուր զինվորական պանթեոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Պաշտպանության նախարարությունը։ Ծնողներն իրենց զավակներին հետևել են մեծ հպարտությամբ և անսահման հուզմունքով։ Մանրամասները՝ տեսանյութում։
Զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն
N զորամասում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն: Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Երդման արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները: «Հպարտ եմ, որ որդիս ծառայում է Հայոց բանակում, և վստահ, որ հայրենի հողի ամուր պաշտպան եմ դաստիարակել»,- նշել է նորակոչիկներից…
ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Վճռաբեկ դատարանի դատավորների երդման արարողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Գևորգ Գյոզալյանի երդմնակալության արարողությունը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՍԵպտեմբերի 11-ին ՀՀ նախագահի կայքէջից տեղեկացել ենք, որ նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի երդման արարողությունը։ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին Արմեն Սարգսյանը խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում ստեղծված…
ԶՈւ-ն մեկնարկել է նորակոչիկների զինվորական երդման արարողությունները
ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։
Նախագահական նստավայրում կայացել է դատավորների երդման արարողությունը
Հուլիսի 15-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հուլիսի 15-ին տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է 2 հիմնական կարևոր արժեք.…
3-րդ զորամիավորման զորամասում նորակոիչկները զինվորական երդում են տվել
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով իրականացնել հայրենի երկրի սահմանների պաշտպանությունը։ Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
Զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման արարողություններ
Մարտի 26-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել հայոց բանակի արժանի զինվորներ: Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։
Երդման արարողության ժամանակ ծնողները չեն կարողանա տեսակցել նորակոչիկներին
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ զինծառայողների ծնողներին նախարարությունից տեղեկացնում են, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են…
Նախագահականում կայացել է դատավորների երդման արարողություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էմին Աբգարյանի, Ռոմեն Ահարոնյանի և Բորիս Բախշիյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ…
Ոստիկանության կրթահամալիրի սովորողները երդում են տվել Սարդարապատում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 2-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձաններին, ինչից հետո սկսվեց երդման արարողությունը: Ոստիկանության պետի…
Երդման արարողություն զորամասերում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օգոստոսի 10-ին 2-րդ, 3-րդ և 4-րդ զորամիավորումների զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկ զինվորները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել հավատարիմ զինվորական կոչմանը: Միջոցառումներին ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների, կցագրված ուսումնական հաստատությունների, մշակութային օջախների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Արթուր Վանեցյանը մասնակցել է ապագա կուրսանտների երդման արարողությանը
ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանում տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերից ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մեկնող, ԱԱԾ ընդունված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինծառայողների հարազատները: ԱԱԾ տնօրենը, շնորհավորելով զինծառայողներին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեծ բանակը համալրելու կապակցությամբ, հիշեցրեց նրանց Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված…
Վահե Գրիգորյանի երդման արարողությունը տեղի կունենա այսօր
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է. «Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում և միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով և վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու համար ժամկետ էր անհրաժեշտ: Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնը ստանձնում է…















