fbpx
Զինված Ուժեր

Երդման արարողության ժամանակ ծնողները չեն կարողանա տեսակցել նորակոչիկներին

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։


Նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ զինծառայողների ծնողներին նախարարությունից տեղեկացնում են, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։


ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին, որոնք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ