fbpx
Զինված Ուժեր

04:30 13/8/2019

Երդման արարողություն զորամասերում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օգոստոսի 10-ին 2-րդ, 3-րդ և 4-րդ զորամիավորումների զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկ զինվորները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել հավատարիմ զինվորական կոչմանը:

Միջոցառումներին ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների, կցագրված ուսումնական հաստատությունների, մշակութային օջախների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Վերեվ