երդմնակալության արարողություն

  • Թալիբանի մշակույթի հանձնաժողովի անդամ Ինամուլլահ Սամանգանիnն տեղեկացրել է, որ  «Թալիբան» արմատական ​​շարժումը հետաձգել է երկրի ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողություն։ «Մարդկանց հետագայում շփոթության մեջ չգցելու համար Աֆղանստանի իսլամական էմիրության ղեկավարությունը հայտարարել է կաբինետի մի մասը, և այն արդեն սկսել է աշխատանքը»,- գրել է նա իր Twitter-ում:  

    Թալիբները հետաձգել են կառավարության երդմնակալության արարողությունը
  • Արայիկ Հարությունյանը, երդվելով 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Հանրապետության Սահմանադրության վրա, ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության չորրորդ ընտրված նախագահն է, ով երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի: Մանրամասները…

    Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնած «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի երդմնակալության արարողությունը: Վերջինս ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը: Խորհրդարանական արտահերթ ընտրություններում, հաղթելով իշխող «Սիրիզա» կուսակցությանը, «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն այժմ 300-տեղանոց խորհրդարանում կունենա 158 մանդատ: Իսկ արդեն նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը կունենա 86 պատգամավորական մանդատ:

    Կիրակոս Միցոտակիսը ստանձնեց Հունաստանի վարչապետի պաշտոնը
  • Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողության փորձը: Այն տեղի է ունեցել Գերագույն ռադայի շենքում, որին սակայն Զելենսկին չի մասնակցել: Երդմանակալության արարողությանը կմասնակցեն բոլոր գերատեսչությունները, որոնք ներգրավված են դրա մեջ: Արդեն տեղադրվել է համապատասխան տեխնիկա: Հիշեցնենք, որ երդմնակալությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 20-ին։  

    Տեղի է ունեցել Զելենսկու երդմնակալության արարողության փորձը
  • Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու մայիսի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը հրավիրված է նաև երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Հաղորդում է Ռիա Նովոստին: Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երդմնակալությանը հրավիրված են Ուկրաինայի բոլոր նախկին առաջնորդները՝ բացառությամբ Վիկտոր Յանուկովիչի, որը թաքնվում է Ռուսաստանում ուկրաինական արդարադատությունից։

    Պորոշենկոն հրավիրվել է Զելենսկու երդմնակալության արարողությանը
  • Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին լրատվամիջոցներին է տեղեկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: Նշենք, որ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին:

    Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Զելենսկու երդմնակալության արարողությանը
  • Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունն առաջարկել են անցկացնել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: Նման առաջարկով հանդես է եկել «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունը ներկայացնող Սերգեյ Կապլինը: Երդմնակալության արարողությունն առաջարկվում է անցկացնել երկու փուլով` առաջինը կլինի հատուկ սահմանված արարողակարգով՝ մայիսի 19-ին, իսկ երկրորդը՝ հունիսի 3-ին, հանրության առաջ՝ ավելի ազատ ձևաչափով:  

    Զելենսկու երդմնակալության արարողությունը առաջարկվում է անցկացնել մարզադաշտում
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին կառաջարկի երդմնակալությունն իրականացնել մայիսի 19-ին: Զելենսկին չի նշել, թե երդմնակալության համար ինչ սկզբունքով է ընտրվել հենց այդ օրը:

    Զելենսկին ցանկանում է երդմնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին
  • Իսպանիայի Ազգային Բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հուշամետաղադրամ՝ 10 եվրո անվանական արժեքով՝ սահմանադրության վրա արքայազն Ֆիլիպի երդմնակալության պատկերով:  Մետաղադրամը նվիրված է Ֆիլիպ 4-րդ արքայի ծննդյան 50 ամյակին, հայտնում է Իսպանիայի Կենտրոնական բանկի պորտալը:  Մետաղադրամները հիշեցնում են Ֆիլիպի կյանքի դրվագները, մասնավորապես այն պահը, երբ նա 1986 թվականին՝ 18 տարեկանը լրանալուն պես, երկրի խորհրդարանի շենքում հավատարմության…

    Իսպանիայում պատմական հուշամետաղադրամ են շրջանառության մեջ դրել
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։ 

    Արմեն Սարգսյանը ժամանել է Վրաստան