fbpx
Աշխարհ

Իսպանիայում պատմական հուշամետաղադրամ են շրջանառության մեջ դրել

Իսպանիայի Ազգային Բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հուշամետաղադրամ՝ 10 եվրո անվանական արժեքով՝ սահմանադրության վրա արքայազն Ֆիլիպի երդմնակալության պատկերով:

 Մետաղադրամը նվիրված է Ֆիլիպ 4-րդ արքայի ծննդյան 50 ամյակին, հայտնում է Իսպանիայի Կենտրոնական բանկի պորտալը: 

Մետաղադրամները հիշեցնում են Ֆիլիպի կյանքի դրվագները, մասնավորապես այն պահը, երբ նա 1986 թվականին՝ 18 տարեկանը լրանալուն պես, երկրի խորհրդարանի շենքում հավատարմության երդում է տվել սահմանադրությանն ու Իսպանիայի թագավորին՝ այդպիսով  պաշտոնապես դառնալով իսպանական թագի թագաժառանգը:

Վերեվ