երդմնակալություն
Լորեն Սանչեսի բորբոքիչ հանդերձանքը Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ Լորեն Սանչեսի հանդերձանքը դարձավ քննարկման առարկա՝ բացահայտելով նորաձևության, սոցիալական նորմերի և հանրային արձագանքի բարդ փոխհարաբերությունները։ Amazon-ի նախագահ Ջեֆ Բեզոսի հարսնացուի՝ Alexander McQueen սպիտակ կոստյումը, որը ներառում էր ժանյակե բուստիե և լայն տաբատներ, առաջացրեց բուռն քննադատություն սոցիալական ցանցերում։ Սա ոչ միայն նորաձևության հայտարարություն էր, այլև հարցեր բարձրացրեց պետական միջոցառումներին մասնակցելու ժամանակ…
Դոնալդ Թրամփը երդվել է որպես ԱՄՆ 47-րդ նախագահ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդվել է որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։ Երդման արարողությունը ղեկավարել է Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, իսկ փոխնախագահ ՋեյԴի Վենսը երդում է տվել դատավոր Բրեթ Քավանոյի ներկայությամբ։ Իր երդմնակալության ելույթում Թրամփը նշեց, որ «Ամերիկայի ոսկե դարաշրջանը սկսվում է հենց հիմա»։ Նոր վարչակազմի առաջին իսկ օրը նախատեսվում է մի շարք գործադիր հրամանների…
Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին
Ապրիլի 24-ին երկրորդ ժամկետով ընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 7-ին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրները։ Արարողությունը կկազմակերպվի Ելիսեյան պալատում, այն կանցկացնի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը։ Այդ պահից պաշտոնապես կսկսվի Հանրապետության նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Ավելի վաղ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արդեն…
Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
Ընդամենը րոպեներ առաջ Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Խաչատուրյանը երդվեց հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իր լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իր ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։ Նշենք, որ արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ազգային…
ԱԺ հատուկ նիստ․ Խաչատուրյանի երդմնակալությունը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը։ Նիստի ընթացքում Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը։
Երևանում իրականացվող զարգացման ուղղությունները քաղաքական որոշումներով են կյանքի կոչվել․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ընթացքում հանդես եկավ ելույթով։ Նա նշեց, որ Երևանի ավագանին վերջին օրերին հստակ քաղաքական կամք դրսևորեց՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։ Փաշինյանը շնորհավորեց ավագանիին ու համոզմունք հայտնեց, որ իրենց օրակարգի կարևորագույն հարցերից մեկը պետական ինստիտուտների կայացումն է։ Վարչապետը նաև ընդգծեց, որ Երևանում…
Հայիթիի նախագահի ԺՊ-ն չի կարողացել ստանձնել պաշտոնը՝ հրաձգության պատճառով
Հայիթիի խորհրդարանի նախկին նախագահ Ժոզեֆ Լամբերը պետք է երդմնակալությամբ ստանձնել երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Պաշտոնի ստանձնման երդմնակալության արարողությունը պետք է անցներ խորհրդարանի շենքում, սակայն այն ձախողվել է հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Հրաձգության վերաբերյալ մանրամասներ չի ասվում։
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալությանը
Օգոստոսի 5-ին վարչապետի կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։ ՀՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են արվել Արցախի նախագահն ընդունել է ՀՀ…
Փաշինյանը ժամանեց Իրան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այս մասին տեղեկանում ենք IribNews-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Փաշինյանի պաշտոնական այցի մասին Իրան։ Նշենք, որ նախատեսված է ՀՀ վարչապետի Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը։ Փաշինյանը կմասնակցի նաև Ռայիսիի երդմնակալության արարողությանը։
Նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար նոր կարգ է սահմանել
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և ներկայացնում է նորակոչիկների երդմնակալության նոր կարգը։ «Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։ Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային…
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին: «Մաղթում եմ կամք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն ձեր գործին և հայրենիքին: Ձեզնից յուրաքանչյուրը, ստանձնելով իր պարտականությունները, նաև օրինակ է…
Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել պետության 46-րդ ղեկավարի պաշտոնը: Երդման 59-րդ արարողության շրջանակներում Բայդենը Կապիտոլիումում արտասանել է երդման տեքստը, որը բաղկացած է 35 բառից։ Երդման համար Բայդենն օգտագործել է Աստվածաշունչը, որը պահվում է իր ընտանիքում 1893 թվականից և արդեն օգտագործվել է որպես փոխնախագահ երդման համար։
Բայդենն ուրախ է, որ Թրամփը ներկա չի գտնվելու իր երդմնակալությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չէր մասնակցելու ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։ Այս առիթով կարծիքով է արտահայտել Բայդենը։ Նա նշել է, որ ուրախ է իր երդմնակալությանը Թրամփի չլինելու առթիվ։ «Սա այն եզակի բաներից է, որի շուրջ ես և ինքը երբևէ համաձայնել ենք», – ասել է Բայդենը։ Բայդենի խոսքով՝ Թրամփը գերազանցել է իր…
Twitter-ում ԱՄՆ նախագահի պաշտոնական օգտահաշիվը կփոխանցվի Բայդենին՝ երդմնակալությունից հետո
Twitter-ի ներկայացուցիչ Նիկ Պասիլիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնական օգտահաշիվը կփոխանցվի Ջո Բայդենին՝ վերջինիս երդմնակալությունից հետո։ Պասիլիոն հայտնել է, որ դա տեղի կունենա անկախ նրանից Թրամփն ընդունում է իր պարտությունը, թե՝ ոչ։ Նշենք, որ նախագահի երդմնակալությունը նախատեսված է հունվարի 20-ին։
Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքի ցույցեր Մինսկում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքի ցույցեր Մինսկում. ցուցարարների դեմ բիրտ ուժ է կիրառվել: Հայտնենք, որ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երեկ` սեպտմեբերի 23-ին, որի մասին նախապես չէր հայտարարվել: Տեսանյութը` Ազատություն ռադիոկայանի: https://www.facebook.com/azatutyun/videos/709817213212939