fbpx
Աշխարհ

Բայդենն ուրախ է, որ Թրամփը ներկա չի գտնվելու իր երդմնակալությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չէր մասնակցելու ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։

Այս առիթով կարծիքով է արտահայտել Բայդենը։ Նա նշել է, որ ուրախ է իր երդմնակալությանը Թրամփի չլինելու առթիվ։

«Սա այն եզակի բաներից է, որի շուրջ ես և ինքը երբևէ համաձայնել ենք», – ասել է Բայդենը։

Բայդենի խոսքով՝ Թրամփը գերազանցել է իր ամենավատ պատկերացումները նրա մասին։

Միևնույն ժամանակ՝ Բայդենը հայտարարել է, որ ուրախ կլինի երդմնակալության արարողությանը տեսնել փոխնախագահ Մայք Փենսին։

Այս մասին հայտնում է CNBC-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ