Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ընթացքում հանդես եկավ ելույթով։
Նա նշեց, որ Երևանի ավագանին վերջին օրերին հստակ քաղաքական կամք դրսևորեց՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։
Փաշինյանը շնորհավորեց ավագանիին ու համոզմունք հայտնեց, որ իրենց օրակարգի կարևորագույն հարցերից մեկը պետական ինստիտուտների կայացումն է։
Վարչապետը նաև ընդգծեց, որ Երևանում իրականացվող զարգացման ուղղությունները քաղաքական որոշումների արդյունքում են կյանքի կոչվել ու այս ողջ ընթացքում Կառավարությունը էական աջակցություն է ցուցաբերել քաղաքապետարանին։