երեխաներ
Գույների ապշեցնող գաղտնիքը. Արդյո՞ք երեխաներն աշխարհը տեսնում են մեզ նման
Կիոտոյի համալսարանի հետազոտությունը բացահայտում է երեխաների գույնի ընկալման զարմանալի ճշմարտությունը. նրանք աշխարհը գույներով տեսնում են մեծահասակների նման՝ տարբեր տարիքային խմբերում և մշակույթներում։
Ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները ջերմաչափվում են․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել է հարցին, թե արդյոք հնարավոր է սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ: «Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում: Համաճարակային իրավիճակի…
Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել
Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ավելի վաղ հայտնել էինք՝ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ սերտորեն համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման…
Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում
Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Արցախցի շուրջ 300…
Մանկական Եվրատեսիլի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին
«Մանկական Եվրատեսիլի» ժյուրիի շոուի և մրցույթի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ նրանց մասնակից դարձնելու համաեվրոպական այս տոնին։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ
Նախօրեին Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված հայտնաբերված 31-ամյա կնոջ ամուսինը Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին Պեմզաշենից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հարևաններն ու դպրոցի ուսուցիչները պատմել են, որ իրենք այսօր հարցաքննվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հարևանների խոսքով՝ սպանված կնոջ ընտանիքը նորմալ ապրող, հանգիստ ընտանիք է եղել։ Հարևանները սպանված կնոջ ամուսնուն…
Քիմ Քարդաշյանը վճարում է՝ դպրոցում երեխաների լրացուցիչ պաշտպանության համար
Քանյե Ուեսթի հրապարակումից հետո, երբ հրապարակել է երեխաների դպրոցի անունը, Քիմ Քարդաշյանը լրացուցիչ միջոցներ է հատկացրել`կրթական հաստատության տարածքում երեխաների պաշտպանության համար: Քիմ Քարդաշյանը սպառնալիք է համարում, ո՛չ թե նախկին ամուսնուն, այլ այն մարդկանց, ովքեր տեսել են այդ տեղեկատվությունը, հայտնում է TMZ լրատվականը՝ հղում տալով իր աղբյուրներին: Հայտնի է, որ Քարդաշյանը զիջումների չի գնում, քանի որ…
Երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել քաղաքական կարծիքի արտահայտման համար. ՄԻՊ
Երեխայի իրավունքների երաշխավորներն ու պաշտպաններն, անշուշտ, մեծահասակներն են։ Երեկվա միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշեցնել, որ երեխայի կարծիքի ազատ արտահայտման, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին գիտակցված ու տեղեկացված մասնակցության իրավունքի իրացումը բխում է երեխայի լավագույն շահից։ Պաշտպանը հատուկ շեշտում է, որ մենք բոլորս պետք է խրախուսենք ու պայմաններ ստեղծենք սեփական կարծիքն…
Անընդունելի է երեխաներին քաղաքական գործընթացներում ներքաշելը. ԱՍՀՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Խաղաղ հավաքներին երեխաների մասնակցությունն ապահովելու գործընթացը կարգավորվում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով: Վերջին օրերին, սակայն, համացանցում տարածվում են որոշ տեսանյութեր, որոնք երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Տեսանյութերում երեխաները մասնակցում են հավաքների,…
ՄԻՊ-ն այցելել է աուտիզմ ունեցող երեխաների ու երիտասարդների «Իմ ուղին» կենտրոն
Երեկ՝ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Իմ ուղին» ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի էջից։ ՄԻՊ-ը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին ՄԻՊ-ը ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն «Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի…
Երկու շաբաթում մեկ միլիոն երեխա լքել է Ուկրաինան
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման օրից ի վեր՝ փետրվարի 24-ից Ուկրաինան լքել են մեկ միլիոն երեխաներ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է UNICEF-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։ Նա նշել է, որ իրենք աշխատում են այն երեխաների ու մայրերի հետ, որոնք շարունակում են գտնվել հակամարտության գոտում։ Նրա խոսքով՝ UNICEF-ը դեղորայք է մատակարարելու Ուկրաինայի 5 շրջանների 22…
Պետք է ստեղծենք լավագույն աշխարհը․ Ռոնալդուի գրառումը
Պորտուգալիայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Ռոնալդուն գրել է, որ իրենք պետք է լավագույն աշխարհը ստեղծեն իրենց երեխաների համար։ Նա նշել է, որ աղոթում է աշխարհում խաղաղության համար։
Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում քովիդի դեպքերը 437 տոկոսով աճել են․ Աբովյան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի փոփոխությունից։ Նա նշեց, որ վերջին 14 օրերի ընթացքում նախորդ 14 օրերի համեմատ քովիդի դեպքերն աճել են 437 տոկոսով։ Նրա խոսքով՝ այդ նույն ժամանակահատվածում 3-ից 5 տարեկան երեխաների շրջանում վարակման…
Օմիկրոնով հաճախ վարակվում են նաև երեխաները․ մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են․ նախարար
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում քովիդի Օմիկրոն շտամի տարածվածությանը։ Նա նշեց, որ Օմիկրոն շտամով հաճախ հիվանդանում են նաև երեխաները, ու հիվանդանոցների մանկական բաժանմունքներն աշխատում են լարված ռեժիմով։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում դիմում են այլ խնդրով, թեստավորումից հետո պարզվում է, որ Օմիկրոնով են վարակված։ Ավանեսյանն ասաց, որ այժմ հիվանդների 80…