երեխաների իրավունքներ
«Բարսելոնայի» աստղ Լամին Յամալը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան
18-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան՝ կենտրոնանալով երեխաների խաղալու իրավունքի պաշտպանության վրա։
Հայաստանը ՄԱԿ-ում մասնակցել է երեխաների կրթությանը և պաշտպանությանը վերաբերող քննարկումներին
ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը կարևորել է երեխաների կրթության իրավունքի երաշխավորումը և բռնության դեմ պայքարը զինված հակամարտությունների պայմաններում։
Աջակցություն երեխաներին արտակարգ իրավիճակներում
Երևանում քննարկվել են երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունն ու արտակարգ իրավիճակներում աջակցության ծրագրերը՝ ընդգրկելով նաև տեղահանված երեխաների խնդիրները:
Հայաստանի առաջընթացը երեխաների պաշտպանության ուղղությամբ վերջին 5 տարիներին. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
Վերջին հինգ տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել երեխաների պաշտպանության ոլորտում՝ ներմուծելով նոր օրենսդրական և ռազմավարական միջոցառումներ, ինչը նշել է ՄԱԿ-ի հայաստանյան մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նոյեմբերի 11-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ։ Այս ներկայացումը, որը նպատակ ուներ նախապատրաստել երեխաների իրավունքների վերաբերյալ Հայաստանի չորրորդ ազգային զեկույցը ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական մոնիտորինգի ընթացակարգին, շեշտում է ինչպես հաջողությունները, այնպես…
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ: Զեկույցում ներկայացվում են սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների արձանագրված խախտումները, այդ թվում՝ երեխաների կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հետ լինելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք…
Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ
Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը: «Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների…
Թուրքիայի բանտերում վերջին շրջանում արդեն 3 երեխա է մահացել
Նոյեմբերի 20-ին՝ երեխաների իրավունքների համաշխարհային օրը, Բրյուսելում Եվրախորհրդարանի (ԵԽ) շենքի մոտ հավաքված բազմաթիվ ցուցարարներ բողոքել են Թուրքիայի բանտերում գտնվող մանկահասակ երեխաների իրավունքների ոտնահարումների դեմ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Եվրոպայի տարբեր երկրներից եկած ցուցարարները պարզել են հետևյալ գրությամբ պաստառներ՝ «Թուրքիայի բանտերում գտնվող փոքրիկ երեխաները պետք է բաց թողնվեն»: Բողոքի ակցիան կազմակերպվել է Others (կենտրոնը…
Թուրքիայում երեխաների իրավունքները հաճախ են ոտնահարվում
Թուրքիայում գործող «Ուսումնատենչ երեխաների կրթության հիմնադրամը» կազմակերպել է երեխաների իրավունքներին նվիրված աշխատաժողով, որի արդյունքում թեմայի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։ Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում երեխաներին հաճախ ստիպում են աշխատել, զրկում են դպրոց հաճախելու իրավունքից, ենթարկում սեռական բռնության։ Արձանագրվել է, որ 2017թ․ այս երկրում սեռական ոտնձգությունների է ենթարկվել 18․623 երեխա։ Աշխատող երեխաների թիվը…
ՄԻՊ-ը ձեռնարկ է հրապարակել լրագրողների համար կապված երեխաներին լուսաբանելու հետ կապված
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Ձեռնարկի նպատակն է ամրապնդել լրատվական գործունեություն իրականացնողների պատկերացումները երեխայի իրավունքների մասին, ներկայացնել, թե որոնք են երեխայի հետ աշխատանքի և հրապարակման հիմնական կանոններն ու սկզբունքները, և թե ինչպես կարելի է երեխային առնչվող խնդիրը դարձնել տպագիր նյութ կամ հեռուստահաղորդում: Ձեռնարկը պատրաստված…









