ԵՐԵՎԱՆ
Շուրջ 170 ընտանիք կստանա նոր բնակարան
Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է: «Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին: Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում…
Հունիսի 2-ին փակ կլինի Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցը
Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին` ժամը 14:00-24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Մոնթե Մելքոնյան փողոցը:
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը նոր կազմով սկսել է աշխատանքը. Հակոբ Կարապետյան
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը նոր կազմով սկսել է աշխատանքը. «Սա այն մարմինն է, որը կարծիք է հայտնում քաղաքում կառուցվելիք այս կամ այն նշանակալի կառույցի վերաբերյալ: Ինչպես նշեց Արսեն Կարապետյանը, նախկինում այն հիմնականում լեգիտիմացնում էր կամայական որոշումները, իսկ երբեմն՝ որոշ շենքեր շինվում էին՝…
Հայաստանում մեկնարկել է «Ռուսական կինոյի շաբաթ» փառատոնը
Հայաստանում մեկնարկել է «Ռուսական կինոյի շաբաթ» փառատոնը, որի ընթացքում Երևանում և Գյումրիում կցուցադրվեն գեղարվեստական նոր ֆիլմեր, ինչպես նաև կլինեն հանդիպումներ ռուս կինոգործիչների հետ: Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ռուսական կինոյի շաբաթվա» բացման արարողությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված են 12 ռուսական ֆիլմեր և տարբեր ժանրերի մուլտֆիլմեր: Երևանում ֆիլմերի ցուցադրություններ կլինեն Մոսկվայի կինոթատրոնում, «Մոսկվայի տանը», Սլավոնական համալսարանում…
ՀԱՊԿ ԽՎ-ի նիստը տեղի կունենա Երևանում
ՀԱՊԿ ԽՎ-ի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երևանում: Այս առաջարկը երկուշաբթի պաշտպանել է Խորհրդաժողովի խորհուրդը: «Առաջարկում եմ Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը», -ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում:…
Օղակաձև զբոսայգում գտնվող տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով․ Հակոբ Կարապետյան
«Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի և շինությունների ինքնակամ կառուցելը)»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են փոխքաղաքապետի հետ
Կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ: Նրանք ներկայացրել են իրենց պահանջները, նաև տեղեկացրել, որ իրենց խնդիրներով դիմել են նաև ԱԺ 3 խմբակցություններին: «Շատ ոգևորված էինք Ձեր հայտարարությամբ, որ հանձնաժողովի ստուգման աշխատանքներին պետք է ներգրավվեինք և մեր մասնակցությունն ունենայինք, այս կամ այն օբյեկտիվ պատճառներով դա տեղի չունեցավ: Հիմա ցանկանում ենք տեղեկանալ ստուգման…
Հայկ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Ավետիս Զարգարյանը ծանր վիրավորում է ստացել քառօրյա պատերազմում՝ զոհված մարտական ընկերների աճյունները տեղափոխելիս: Հիմա Ավետիսը վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: «Առօրյան սկսվում է առավոտյան ժամը ութից, պարապմունքներ, դասեր: Կենտրոնը շատ մեծ նշանակություն ունի իմ կարգավիճակում գտնվող տղաների համար: Դա հույսի մի շող է, որ բոլորն էլ կարող են քայլել, պայքարում են»,- նշում…
ՊԵԿ-ը խոշոր չափի կաշառք ստանալու դեպք է բացահայտել
Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ քաղաքացի Ս.Ք.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության…
Երևանում տեղադրվել է «Ջրավաճառ տղան» արձանը
Այսօր, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, երևանցիների կողմից սիրված «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվեց Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ: Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում: Կարելի է ասել, որ արձանը վերադարձվեց իր պատմական տեղը, քանի որը, ըստ պետական արխիվների, արձանը ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդ այգում: Տեղեկացնենք նաև, որ…
Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այն 17-րդն է միության կազմավորումից հետո: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի…
Երևանի քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի գործիչներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: «Երևանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարևորում է նաև մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու…
Մեդվեդևն այսօր կժամանի Երևան` մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն երկօրյա այցով կժամանի Երևան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Կառավարությունից հայտնեցին, որ նա Երևան կժամանի ժամը 17-ին: Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 30-ին, նախորդը կայացել էր փետրվարին՝ Ղազախստանում: Մեդվեդևը Երևանում հանդիպումներ կունենա ԵՏՄ շրջանակում գործընկերների հետ: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Մեդվևը կայցելի նաև Գյումրի, որտեղ կհանդիպի…
Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ շրջում է Երևանի փողոցներով (ուղիղ եթեր)
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ դուրս եկավ Կառավարության շենքից և հիմա քայլում է ու լուսանկարվում քաղաքացիների հետ: Փաշինյանը և մի շարք մարդիկ կրում են «Դուխով» գրառմամբ հայտնի գլխարկներ: Վարչապետը կրում է Քաղաքացու օրվա թեմատիկայով սպիտակ վերնաշապիկ: Վարչապետի հետ քայլում են նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ու դուստրերը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/373630969922700/?notif_id=1556251475295358¬if_t=live_video_explicit
Ինձ համար Քաղաքացու օրը պատասխանատվություն է. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Քաղաքացու օրվա մասին է խոսել լրագրողների հետ: «Ինձ համար քաղաքացու օրը պատասխանատվություն է: Յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, ունի նաև պատասխանատվություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք ոչ միայն մեր քաղաքին, այլև մեր երկրին, մեր ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ: Անցել են այն ժամանակները, շատ բաներ,…