Երկինք
Բայդեն-Պուտին հանդիպման ընթացքում Ժնևի երկինքը փակ է լինելու
Հունիսի 16-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կկայանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շվեցարական իշխանությունները որոշել են փակել Ժնևի երկնքի մի մասը։ Սահմանափակումների կգործեն հունիսի 15-ի առավոտվանից մինչև հունիսի 17-ը՝ ժամը 17:00-ն։
Ֆրանսիայի երկինքը պատվել է դեղնավուն երանգով
Երեկ Ֆրանսիայի երկնքի մի զգալի հատված դեղնավուն երանգ է ստացել․ պատճառը՝ Սահարայից փչաց տաք ու ուժեղ քամին է, որն իր հետ բերել է անապատային ավազ։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Նշվում է, որ երևույթը հատկապես լավ է զգացվել Ֆրանսիայի արևելքում, որտեղ թափված ավազի փոշին մի շարք խնդիրներ է առաջացրել։ Օրինակ՝ դահուկները այդպիսի մակերևույթին…
Դեկտեմբերի 31-ին օդապարուկներով կլուսավորվի Ստեփանակերտի երկինքը
Ստեփանակերտի քաղաքապետարանի Facebook-ի էջում գրված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարևոր իրադարձությունները հիշելու և եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ… Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում…
Սգո երթը դեպի Եռաբլուր` երկնքից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դանիել Իոնիսյանը տեսանյութ է հրապարակել դեպի Եռաբլուր սգո երթից, որը նկարված է երկնքից: Այսօր սգո երթ կազմակերպվեց Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ Արցախյան նոր պատերազմի զոհերի: https://www.facebook.com/danioanis/posts/10222921012750880
Բեյրութում նավահանգստի մոտ հզոր պայթյուն է եղել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Բեյրութում նավահանգիստներից մեկի մոտ հզոր պայթյուն է եղել։ Պայթյունից առաջ կրակոց է հնչել, 5 րոպե անց սև ու սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծուխ է բարձրացել: Մոտակա տներում, ինչպես նաև շենքերում, որոնք գտնվել են էպիկենտրոնից մի քանի կմ հեռավորության վրա, պայթյունի հետևանքով վնասվել են, որոշները շարքից դուրս եկել: Հայտնի…
«Ասուպը» լուսավորել է Ավստրալիայի երկինքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հարավային Ավստրալիայի երկինքը մի ակնթարթ ամբողջովին լուսավորվել է «ասուպի» ընկնելու արդյունքում: Այս մասին հայտնում է BBC-ն։ Հղում կատարելով Ավստրալիայի աստղագիտական միությանը՝ հեռուստաալիքը հայտնել է, որ նման տպավորիչ իրադարձությունը տիեզերական փոշու հետևանք է։ Միությունում նշել են, որ երկնային այդ երևույթը իր կառուցվածքով ավելի շատ նման էր մարմարի փոշու։






