երկրորդ ալիք
Թրյուդոն հայտնել է Կանադայում կորոնավիրուսի 2-րդ ալիքի բռնկման մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկրում բռնկվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Թրյուդոն նշել է, որ այժմ իրավիճակը կարող է ավելի վատը լինել, քան գարնանը։ Բայց Կանադայի վարչապետը նշել է նաև, որ Կանադան պատրաստ է վարակի երկրորդ ալիքին ու կառավարությունը կանի ամեն ինչ վարակի տարածումը կանխարգելելու համար։
Բրիտանիայում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը․ Ջոնսոն
The Independent-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիք է սկսվել։ «Հիմա մենք կանգնած ենք երկրորդ ալիքի առջև … Ես վախենում եմ, որ դա միանգամայն անխուսափելի է։ Մենք դրան բախվելու ենք մեր երկրում», – նշել է վարչապետը: Ջոնսոնը հավելել է, որ COVID-19-ով վարակման դեպքերի նոր ալիք է սկսվել Ֆրանսիայում,…
Կորոնավիրուսի դեպքերը հատել է 9 մլն, կիրակի գրանցվել է վարակման ռեկորդը. worldometer
Այսօր՝ հունիսի 23-ին, worldometer կայքում երևում է 9,166,836 վարակվածների դեպքեր, որոնցից ապաքինվել են 4,901,230 հոգի, մահացել՝ 473,189-ը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը հունիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 183․000 դեպքեր։ Վարակի թիվը շարունակվում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Կիրակի օրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային աճի մասին՝ հաշվարկելով 183․000 դեպքեր 24…
Ճանապարհորդություն դեպի Իսպանիա և կորոնավիրուսի «երկրորդ ալիքը». BBC
Ահա 5 բան, որ դուք պետք է իմանաք կիրակի օրը կորոնավիրուսի բռնկման մասին։ 1․ Իսպանիան թույլ կտա Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների մուտքն առանց կարանտինի Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկները կարող են այցելել Իսպանիա՝ առանց երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ կարանտինի պահպանման, BBC-ին հայտնել են իսպանացի պաշտոնյաները, նոր հույս տալով նրանց, ովքեր ցանկանում են ամառային արձակուրդներն անցկացնել արտասահմանում։ «Բրիտանիայի…
ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը վրա կհասնի աշնանը
Интерфакс-ի հաղորդմամբ՝ ՌԴ առողջապահության նախարարության մերձմոսկովյան ղեկավար Սվետլանա Ստրիգունկովան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը վրա կհասնի աշնան մոտ: «Դրա համար էլ զինվում ենք պաշտպանիչ միջոցներով նաև առաջիկա ժամանակաշրջանում»,- նշել է Ստրիգունկովան։ Նրա տվյալներով՝ բուժանձնակազմի համար ներկայումս ունեցած պաշտպանիչ միջոցները կբավականացնեն ևս մեկ ամիս՝ հաշվի առնելով գործող պահանջմունքները:





