Երվանդ Մանարյան

  • Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը

    Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը Ազատ TV-ին հայտնում է, որ Երևանի ավագանու որոշմամբ Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության,…

  • Մանարյանն ասում էր, որ արվեստի մարդն ընդդիմադիր պետք է լինի․ Վահրամ Թոքմաջյան

    Մանարյանն ասում էր, որ արվեստի մարդն ընդդիմադիր պետք է լինի․ Վահրամ Թոքմաջյան

    Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է. «2008-ի մարտի մեկից հետո էր։ Մեր խմբի հավաքատեղին էն ժամանակ «Ակցեռնի» շենքի առաջին հարկում էր։ Կողքն էլ սոցապն էր։ Մեզ մոտ ոչ թե վհատված վիճակ էր, այլ խորքային անգոյություն։ Չէինք հասկանում, թե ինչ է հետո լինելու։ Էլ ինչի են ընդունակ։ Վհատված երբեք չենք էղել, քավ լիցի։ Եթե…

  • ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

    ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ: «Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով…

  • Սիրելի դերասան Երվանդ Մանարյանն այլևս մեր հետ չէ

    Սիրելի դերասան Երվանդ Մանարյանն այլևս մեր հետ չէ

    ՀՀ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանը կյանքից հեռացավ 95 տարեկան հասակում։ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և…

  • Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

    Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

    «Երեւանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին շնորհեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում։ Մաեստրո Մանարյանը ոչ միայն մեծ արտիստ է, այլև օրինակելի քաղաքացի»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10216861836123931&set=a.10203162736495002&type=3&theater

  • Երևանը նոր պատվավոր քաղաքացիներ կունենա

    Երևանը նոր պատվավոր քաղաքացիներ կունենա

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Ի դեպ, այդ նիստի օրակարգում նախատեսվում է քննարկել Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216805664359672&id=1405208089

  • Լուսանկարների ցուցադրություն՝ «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագրով

    Լուսանկարների ցուցադրություն՝ «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագրով

    Սկսած այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակին: Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային…

  • Այսօր ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

    Այսօր ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

    Այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, սիրված արվեստագետ Երվանդ Մանարյանը դառնում է 95 տարեկան: Մանարյանը 2003 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման, իսկ 2005 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական…