Երևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտենի փոփոխությունները 2026-ից
2026-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է, նոր համակարգը նախատեսում է տրանսպորտային քարտերի օգտագործում։
Երևանի մետրոպոլիտենի տոնական աշխատանքային գրաֆիկը
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Աշխատանքային ժամերը կհարմարեցվեն տոնական օրերին, տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00:
Հայտնի է՝ երբ Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից
Երևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից, այս մասին Sputnik Արմենիային հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունից «Առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին»,- նշել է մետրոյի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ Այս մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից։ «Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:
Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։
Երևանի մետրոպոլիտենը 42 տարեկան է
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 42-րդ տարեդարձի առթիվ։ Մետրոն մեր օրերում իրավամբ համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր ու հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը։ Այս…
Ապրիլի 24-ին Մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի Facebook-ի պաշտոնական էջից։ ՀՀ վարչապետի` ՌԴ պաշտոնական այցի առիթով Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է եռագույնով (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Երևանում և Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվեն ջահերով երթեր «Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները…
Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելը պետք է երկարացվի 930 մետրով
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում – երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի թիվ 5 փոփոխության ստորագրման առաջարկությանը: Փոփոխությամբ նախատեսվում է վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետի երկարաձգում մինչև 2022 թ. դեկտեմբերի 28-ը՝ ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու…
Երևանում նախորդ տարվա համեմատ 2 մլրդ 186 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքվել
«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն…
Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում. մետրոպոլիտենի պարզաբանումը
Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ հրապարակումներից մեկին. «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ…
Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը: Այս մասին հայտնել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Այսօր 07:00-23:00-ն Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում միացված են լինելու Ազնավուրի երգերը», – նշել է Խաչատրյանը: Հիշեցնենք, որ այսօր Ազնավորուրի ծննդյան օրն է։
Մեր հավաքականին հաղթանակ եմ մաղթում. Արսեն Թորոսյան
Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: Այսօր Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառումից լուսանկարներ է հրապարակել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի…
«Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել
Երևանի Մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, փետրվարի 15-ից՝ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական»կայարանում ցուցադրված կլինեն բանաստեղծի ձեռագրերը…














