Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ: Տիգրան Ավինյանը Երևանի 14-րդ քաղաքապետն է: Նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցում էր 37 անդամ, նիստն իրավազոր էր: Նշենք, որ նորընտիր ավագանու անդրանիկ նիստին չեն մասնակցում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը:
Հանրապետության հրապարակը հրաշքի մաս է դարձել. Երևանի քաղաքապետ
Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի Ֆեյսբուքի էջում։ «Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի…
Ռուբեն Հախվերդյանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀ-ի Եվրոպական կուսակցության թեկնածու
Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն Ռուբեն Հախվերդյանն է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ու գրել․ «Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երևանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»։
Երևանի քաղաքապետը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ
Պաշտոնական այցով Փարիզ շրջագայությանս շրջանակներում հանդիպել եմ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Խնդրում և հորդորում եմ աղբը թափել սահմանված վայրերում. Հրաչյա Սարգսյան Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա…
Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն
Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել դրա աշխատանքներին: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ «Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Խոսելով…
Երևանի քաղաքապետը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ: Բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ…
Երևանի քաղաքապետն առաջարկում է ավելացնել աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանք
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստի ընթացքում հետաքրքրվել է Աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանքի չափը: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց. «Սկսվում է 40 հազարից: Իսկ ջրային կառույցների և օտարման գոտիներում շինարարական աղբ թափելու համար բավականին բարձր տուգանք է սահմանված: Մնացածը՝ 30 հազար դրամ, երբ աղտոտում են կոշտ նյութերով»: Ըստ քաղաքապետի՝ դա բավականին փոքր գումար…
Աղբի տեսակավորման ամբողջական գործընթացը առաջինը կիրականացվի Դավթաշենում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձավ աղբի տեսակավորման գործընթացին: «Այս պահի դրությամբ մրցույթ ենք դրել, որպեսզի պայմանական վերցնենք մի վարչական շրջան, ու այնտեղ ամբողջությամբ տեսակավորում իրականացվի: Հիմա քաղաքի տարբեր տեղերում կան դրված աղբամաններ, որ տեսակավորում են անում, բայց, ըստ իս, այնքան էլ արդյունավետ չէ: Երբ քաղաքացին տնից դուրս է գալիս, իր հետ պետք…
Երևանի քաղաքապետը ընդունել է ԱԶԲ և ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներին
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ: «Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ…
Քաղաքը կեղտի մեջ կորում է. Երևանի քաղաքապետը նոր հրահանգներ է տվել
«Ավտոբուս» և «Էլեկտրատրանսպորտ» ընկերություններին Երևանի քաղաքապետը հրահանգել է ավտոբուսներում եղած ախտահանիչ միջոցների տուփերը պատշաճ տեսքի բերել: Ըստ Հրաչյա Սարգսյանի՝ դրանք այնքան կեղտոտ են, որ մարդը նույնիսկ չի ուզում դիպչել, ուր մնաց՝ օգտվի: Հանձնարարվել է՝ մրցույթ հայտարարել, նոր տուփեր գնել. եթե սպասարկող ընկերությունները չունեն դրա համար նախատեսված ֆինանսական միջոցներ: Հրաչյա Սարգսյանը նաև հրահանգեց Երևանի փողոցները մաքրող…
Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է․ այցելել է նաև Երևանի քաղաքապետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: «Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ փոխվարչապետ և Երևանի քաղաքապետը քննարկվել են մայրաքաղաքի զարգացման մի շարք ծրագրեր
Երևանի քաղաքապետի Facebook-ի էջից տեղեկացել ենք, որ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Քննարկվել են մայրաքաղաքի զարգացման մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացում, Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ) Մայրաքաղաքը մոտ 1200 նոր աղբաման կունենա. Հրաչյա Սարգսյան հուշարձան շենքերի պահպանությանը զուգահեռ Երևանի 33-րդ թաղամասի…
Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջում: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/3191741427728299/
Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։ Նախարարը շնորհավորել և հաջողություն է մաղթել Նարեկ Մելքումյանին, ընդգծել նրա մասնագիտական փորձը պետական կառավարման համակարգում, կարևորել գլխավոր քարտուղարի…
Ձեր նմանների պատճառով է, որ այս վիճակն է. Հայկ Մարությանն անջատեց Թեհմինա Վարդանյանին խոսափողը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ կարգադրեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի բարձրախոսը՝ դիմակով ելույթ ունենալուց հրաժարվելու պատճառով: Ելույթի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով նրան, ասաց. «Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ դիմակ դրած ելույթ ունենաք», ինչին ավագանու անդամը պատասխանեց, որ դիմակով չի կարողանում խոսել: Հայկ Մարությանը ասաց, որ Վարդանյանը վտանգի…