fbpx
Երևան

Երևանի քաղաքապետն առաջարկում է ավելացնել աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանք

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստի ընթացքում հետաքրքրվել է Աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանքի չափը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց.

«Սկսվում է 40 հազարից: Իսկ ջրային կառույցների և օտարման գոտիներում շինարարական աղբ թափելու համար բավականին բարձր տուգանք է սահմանված: Մնացածը՝ 30 հազար դրամ, երբ աղտոտում են կոշտ նյութերով»:

Ըստ քաղաքապետի՝ դա բավականին փոքր գումար է: Նրա կարծիքով՝ պետք է սահմանել տասնապատիկը:

«Եթե 300 հազար դրամ լինի, հաստատ կմտածեն՝ լցնե՞ն, թե՞ ոչ»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ նույնը վերաբերում է նաև ավտոմեքենայից ծխախոտի մնացուկներ նետելուն:

«5 հազարի փոխարեն 50 հազար դրամ պետք է սահմանվի: Կարծում եմ՝ պետբյուջեն բավականին մեծ արագությամբ կլցվի»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Փոխքաղաքապետին նա հանձնարարեց ուսումնասիրել այս հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ