Երևանի 5-րդ խոշոր կամուրջ
Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է․ այցելել է նաև Երևանի քաղաքապետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: «Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

