Երևան Սիթի
«Երևան սիթիում» ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ՊՆ ներկայացուցիչներ․ Infocheck
Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։ Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ «Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության…
Ուժեղացված ստուգայցեր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԱՏՄ-ն հայտնում է, որ արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետությունում շարունակվում է: «Ավելի քան 2 տասնյակ դիտարկումների արդյունքում նկատվել է, որ նախորդ ստուգայցի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ խախտումները զգալիորեն նվազել են։ Արձանագրվող հիմնական խնդիրները շարունակում են նույնը մնալ՝ դիմակների պատշաճ չկրում, ջերմաչափման և ախտահանման մատյանների…
Ստուգայցեր «Երևան Սիթիի» մասնաճյուղերում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում: Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմնականում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության…
Կասեցվել է մի շարք բուտիկների, առևտրի և ատամնաբուժական կենտրոնների գործունեություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Տեսչական մարմինը հայտնում է՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և…
Պարետը 6 ժամով արգելել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է վեց ժամով սահմանափակել չորս տնտեսվարողների գործունեությունը։ Պարետի՝ ապրիլի 5–ի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N298 որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի NՑ/17-2020 ցուցումը և…
Քաղաքացին ահազանգել է, որ երեխան թունավորվել է «Երևան Սիթիից» գնած բորբոսնած սարդելկաներից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը Facebook-ի ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով, և ինքը շտապ օգնություն է կանչել: Նա ցույց է տվել նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված սնունդը՝ բորբոսնած սարդելկաները, որից, հնարավոր է, կերել և թունավորվել է երեխան: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման…
Երևան Սիթիի մենեջերի սենյակում դի է հայտնաբերվել. ինքնությունը հայտնի է
Երևանում դեկտեմբերի 19-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է.…







