fbpx
Իրավական

Կասեցվել է մի շարք բուտիկների, առևտրի և ատամնաբուժական կենտրոնների գործունեություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Տեսչական մարմինը հայտնում է՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և կասեցումներով:

«Գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, մասնավորապես, Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի հանդեպ։ Զուգահեռ՝ կասեցվել է նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Ստուգայցի ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են մի շարք թերություններ և խախտումներ․ մասնավորապես, նկատվել են կուտակումներ, բացակայել են գծանշումները, ոչ պատշաճ են իրականացվել ախտահանման և ջերմաչափման աշխատանքները, բացակայել են իրազեկման թերթիկ-պաստառները և այլն։

24-ժամյա կասեցումներ են կիրառվել նաև առևտրի մեծ ու փոքր կենտրոնների, արտադրությունների և սպասարկման գրասենյակների, ատամնաբուժարանների հանդեպ։ Վերջինների թիվը զգալի է կասեցվող տնտեսավարողների ցանկում․ դրանց հիմնական խախտումներն առնչվում են ախտահանմանը, մանրէազերծմանը և թափոնների վերացմանը։

Պարետի վերջին որոշումներում նկատվում է կասեցումների ավելացում անհատ ձեռնարկատերերի հանդեպ։ Սա վկայում է, որ խոշոր տնտեսավարողների մոտ խախտումները նկատելիորեն նվազել են։ Նույնի մասին են վկայում նաև տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները։

Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչները նաև խորհրդատվություն են տրամադրում՝ կրկնակի խախտումները բացառելու նպատակով։ ՀՀ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար․ խախտումների դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/hlib.am/posts/751165028957537

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ