զավեն առաքելյան
Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Բաժնի պետն օրերս ավտովթարի զոհ է դարձել: Նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 101.9%: Քաղաքապետին զեկուցվել է,…
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003…
Ապրիլի 23-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանը ասաց, որ իր առաջարկները հաշվի չեն առնվել, և որ տպավորություն է, թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում ավագանու անդամների առաջարկներին: Նա քաղաքապետին խնդրեց Իրավաբանական վարչության պետին խրախուսումներ անելուց առաջ նման վերաբերմունքը հաշվի առնել: «Ճիշտն ասած, չհասկացա մեկը մյուսի հետ ինչ կապ ուներ, բայց…
Մայրաքաղաքում առևտրի շրջիկ կետերի ոլորտը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպես այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Քաղաքապետարանի նախաձեռնությունն ուղղված…