fbpx
Երևան

Ես միշտ ամեն ինչ հաշվի եմ առնում. Հայկ Մարությանը՝ Արմեն Ղալեչյանին

Ապրիլի 23-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանը ասաց, որ իր առաջարկները հաշվի չեն առնվել, և որ տպավորություն է, թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում ավագանու անդամների առաջարկներին: Նա քաղաքապետին խնդրեց Իրավաբանական վարչության պետին խրախուսումներ անելուց առաջ նման վերաբերմունքը հաշվի առնել:

«Ճիշտն ասած, չհասկացա մեկը մյուսի հետ ինչ կապ ուներ, բայց ես միշտ ամեն ինչ հաշվի եմ առնում, վստահեցնում եմ Ձեզ»,- ասաց Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն նշեց, որ ինքը որևէ առաջարկի, անկախ նրանից՝ ով է ներկայացրել, լուրջ է վերաբերվում, ապա ընդգծեց՝ խոսքն ավագանու որոշման նախագծերի մասին է:

«Ձեր առաջարկներին, որ ներկայացրել եք, այնպես չէ, որ ասել եք՝ «զբոսաշրջություն» բառը պետք է հանվի, ասել եք, որ պետք է այլ խորհրդում ձևավորվի, մենք դրա կարիքը չենք գտնում, այստեղ՝ «տեղեկանք» ամփոփաթերթում, մեր եզրահանգումների և Ձեր առաջարկի միջև կա հակասություն, բայց դա չի նշանակում, որ անլուրջ ենք վերաբերվում»,- նշեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ